27/07/2010 14:10
ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ՆԵՐՄՈՒԾՎԵԼ ԵՆ ՄԻՆՉԵՎ 5 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է արտաքին առևտրով ՀՀ ներմուծված ավտոմեքենաների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որի համաձայն 2010 թվականի առաջին կիսամյակում հանրապետություն է ներմուծվել 8137 ավտոմեքենա: Հաշվետու այս վեց ամիսների ընթացքում Հայաստան ներմուծված ավտոմեքենաների գերակշիռ մասը` 3303-ը կամ ներմուծված ավտոմեքենաների 40,5%-ը մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ են: Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել նաև 5-10 հազար դոլար արժողությամբ 2558 ավտոմեքենա, 10-15 հազար դոլար արժողությամբ` 812 ավտոմեքենա, 15-30 հազար դոլար արժողությամբ` 902 ավտոմեքենա, իսկ 30 հազար դոլարից ավել արժողությամբ` 562 ավտոմեքենա:
Հատկանշական է, որ 2001-2007 թվականների ընթացքում նույնպես ՀՀ ներմուծվել են առավելապես մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ, իսկ 2008 և 2009 թվականններին հանրապետություն առավել շատ ներմուծվել են 5-10 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ:
21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
Արծաթ
669.74
+19.26
17:48 21/07/26
17:36 21/07/26
15:58 21/07/26
