ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36093130 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 27/07/10
Հուլիսի 27-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36093130 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1,5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 470 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 130 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 340 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1,5 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 562 871 586 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.6733 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.7770 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: