28/07/2010 11:39
ԱՄՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԹՈՓ-ՄԵՆԵՋԵՐՆԵՐԸ
Ծրագրային ապահովման ոլորտում առաջատար Oracle Corp. ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Լարի Էլիսոնը ճանաչվել է վերջին 10 տարիներին ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջերը: Այս 10 տարիների ընթացքում Էլիսոնն աշխատել է շուրջ 1,84 մլրդ դոլար, ընդ որում այս գումարի զգալի մասը Լարի Էլիսոնն ապահովել է սեփական ընկերության բաժնետոմսերից ստացված եկամուտներից: Հատկանաշական է, որ ներկայումս Oracle-ի գործադիր տնօրենի աշխատավարձը կազմում է տարեկան շուրջ 6,7 մլն դոլար և այն ընդգրկված չէ ամերիկյան ամենաբարձր աշխատավարձերի տասնյակում:
ԱՄՆ ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջերների տասնյակի երկրորդ հորիզոնականում IAC/InterActive տուրիստական ինտերնետ-ընկերության գործադիր տնօրեն Բարի Դիվերն է, ով 10 տարիների ընթացքում աշխատել է 1,14 մլրդ դոլար: Վերջինիս հաջորդում է Occidental Petroleum Corp. ընկերության ղեկավար Ռեյ Իրանին (857,1 մլն դոլար):
Apple ընկերության հիմանդիր և անփոխարինելի ղեկավար Սթիվ Ջոբսը ԱՄՆ ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջերների շարքում չորրորդն է (748.8 մլն դոլար):
Նշենք նաև, որ բարձր վարձատրվող ամերիկացի թոփ-մենեջերների առաջին քսանյակում ներկայացված ղեկավարներից միայն 4-ն են աշխատում ֆինանսական ոլորտում և միայն 2-ը` Wall Street-յան ընկերություններում, մինչդեռ վարկանիշում ներկայացված թոփ-մենեջերների զգալի մասը ներկայացնում են IT ոլորտը:
21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
Արծաթ
669.74
+19.26
17:48 21/07/26
17:36 21/07/26
15:58 21/07/26
