Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ ՏՄՊՀ – ՁՎԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ Ի ՀԱՅՏ Է ԵԿԵԼ ՆՈՐ ԳԵՐԻՇԽՈՂ
28/07/2010 16:03
Կիսվել

ՀՀ ՏՄՊՀ – ՁՎԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ Ի ՀԱՅՏ Է ԵԿԵԼ ՆՈՐ ԳԵՐԻՇԽՈՂ

ՀՀ տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010թ.-ի հունիսին Հանձնաժողովի իրականացրած դիտանցումների արդյունքում արձանագրվել էր հավի ձվի գների իջեցում: Այս կապակցությամբ հուլիսի 2-ի նիստում «Հավի ձու` կճեպով» ապրանքային շուկայի կառուցվածքի ուսումնասիրության նպատակով  ՏՄՊՊՀ-ը վարչական վարույթ հարուցելու որոշում է կայացրել շուկայում գործող 6 հիմնական տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնք ապահովում են հանրապետության ձվի արդյունաբերական արտադրանքի 96 տոկոսը:

Վարույթի ընթացքում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շուկայում արձանագրվել է արտադրության ծավալների շեշտակի աճ: Քանի որ արտադրանքն  ամբողջությամբ սպառվում է ներքին շուկայում, ներմուծման եւ արտահանման բացակայության պայմաններում, տեղի ունեցավ գների նվազում: Ի դեպ,  նվազման միտումը դրսեւորվել է դեռեւս անցյալ տարվա հուլիսից: Սակայն, շեշտակի անկում արձանագրվել է այս տարվա մայիս-հունիս ամիսներին: Այս մասին է վկայում նաեւ ԱՎԾ-ից ստացված պաշտոնական վիճակագրությունը, որի համաձայն, ս/թ հունվար-մայիս ամիսներին արձանագրել է 30 տոկոս աճ, իսկ տնտեսվարողների` հանձնաժողովին ներկայացրած տվյալներով, արտադրության աճը կրկնակի պակաս է ներկայացված:

Այս տվյալների տարբերությունը ՏՄՊՊՀ-ն խնդրահարույց է համարել եւ որոշում կայացրել ապրանքային շուկայի կառուցվածքի ուսումնասիրության վարչական վարույթի արդյունքները տրամադրել ՊԵԿ-ին` հարկային մարմինների ուշադրությունը հրավիրելով այս խնդրի վրա:

Տնտեսվարողների ներկայացրած տվյալների համադրությունը ցույց է տվել, որ գների տատանումները համընկնում են շուկայի 6 հիմնական սուբյեկտների մոտ, ինչը մասնագետների գնահատմամբ, շուկայի մրցակցային լինելու վկայությունն է: Վարույթի վերաբերյալ խորհրդատվության նպատակով հրավիրված արտասահմանյան փորձագետները եւս վկայեցին, որ արտադրության ծավալների աճն անխուսափելիորեն պետք է հանգեցներ գների իջեցման: Ինչի հետեւանքով արտադրողները կրել են մեծ վնասներ:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ շուկայում ի հայտ է եկել նոր գերիշխող սուբյեկտ, քանի որ «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ը եւ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ը, որոնք գրավում են շուկայի 29.16 տոկոս բաժինը, պատկանում են միեւնույն սեփականատիրոջը` «X Գրուպ» հոլդինգին:

Հանձնաժողովը որոշեց նշված ընկերություններին ճանաչել գերիշխող դիրք ունեցող, ինչը նշանակում է, որ այդ սուբյեկտներն այսուհետ գտնվելու են հսկողության հատուկ ռեժիմում եւ պարտավորվում են պարբերաբար Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրել գնային փոփոխությունների մասին: Իսկ հանձնաժողովը այդ սուբյեկտների գործունեություան նկատմամբ պարբերաբար մոնիթորինգ կիրականացնի:
 
Անդրադառնալով շուկայում գործող սուբյեկտների միավորման մասին մամուլում հրապարակված տեղեկություններին` Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը պարզաբանեց, որ խոշոր սուբյեկտների միավորումը, «Տնտեսական մրցակցության մասին» ՀՀ օրենքով որակվում է որպես համակենտրոնացում եւ նման գործարքի թույլտվություն ստանալու համար տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են դիմել ՀՀ  ՏՄՊՊՀ-ին:

«Շուկայում գործող 6 հիմնական տնտեսվարողներից ոչ մեկը համակենտրոնացման հայտով Հանձնաժողովին չի դիմել: Իսկ Օրենքի համաձայն, եթե համակենտրոնացումը տեղի է ունեցել առանց հայտարարագրման թույլտվության, ապա Հանձնաժողովը իրավասու է չեղյալ հայտարարել նման գործարքը»,- ասաց Արտակ Շաբոյանը: 
 
Նիստի ընթացքում Հանձնաժողովը որոշում կայացրեց նաեւ նույն ապրանքային շուկայում գործող «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի,  «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ի եւ «Զանգափ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել տուգանք 500 000-ական դրամի չափով` անբարխիղճ մրցակցության համար:

Հանձնաժողովի կատարած դիտանցումների արդյունքում պարզվել էր, որ այդ ընկերությունների կողմից արտադրված եւ իրացվող հավկիթների վրա ի թիվս այլ տեղեկատվության բացակայում է պիտանելության ժամկետի մասին նշումը, ինչը կարող է որակվել որպես հասարակությանը մոլորեցնելու եւ  անբարեխիղճ մրցակցության գործողություն:

Հատկապես ամառվա սեզոնին, բարձր ջերմաստիճանի պայմաններում տնտեսվարողները խուսափում են հստակ ժամկետներ նշել ձվի վրա: Արդյունքում սպառողները կարող են ձեռք բերել պիտանիության ժամկետը լրացած սննդամթերք` վտանգելով իրենց առողջությունը: Այսպիսով, պիանիության ժամկետը չնշող ձու արտադրողները սպառողների շահերը վնասելով, ստեղծում են անհավասար մրցակցային պայմաններ:
   
Հասարակությանը մոլորեցնելու եւ անբարեխիղճ մրցակցության գործողության համար հանձնաժողովը որոշեց 500 000-ական դրամի չափով տուգանք կիրառել նաեւ անձեռոցիկի արտադրությամբ զբաղվող «Միկօֆարտ», «Թագուհի Կլեոպատրա», «Ավտո Ռոսսի», «Ղ.Հ.Ա.Կ.» ՍՊԸ-ների եւ Ա/Ձ  Զ.Մովսիսյանի ու Կ.Գրիգորյանի նկատմամբ:

Այս սուբյեկտների կողմից արտադրված եւ իրացվող անձեռոցիկների տուփերի վրա եւս բացակայում են անհրաժեշտ նշումները, մասնավորապես` անձեռոցիկների քանակը, ինչը կարող է ապակողմնորոշել սպառողին:Կողմնորոշվելով դեպի ցածր գինը սպառողը կարող է չիմանալ, որ արդյունքում ձեռք է բերում ավելի քիչ քանակով ապրանք:

 
AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2