Սոցիալական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 437.00-1.00 EUR SELL - 441.00-1.00
OIL:  BRENT - 63.07+0.93 WTI - 58.59+1.03
COMEX:  GOLD - 4091.90+0.77 SILVER - 50.30+1.15
COMEX:  PLATINUM - 1566.40+2.19
LME:  ALUMINIUM - 2786.00+0.22 COPPER - 10777.50+0.54
LME:  NICKEL - 14455.00-1.25 TIN - 36895.00+0.06
LME:  LEAD - 1985.50-1.88 ZINC - 2989.00+0.00
FOREX:  USD/JPY - 156.66-0.08 EUR/GBP - 1.1521-0.20
FOREX:  EUR/USD - 1.1521-0.20 GBP/USD - 1.3105+0.11
STOCKS RUS:  RTSI - 1059.72-0.99
STOCKS US: DOW JONES - 46448.27+0.44 NASDAQ - 22872.01+2.69
STOCKS US: S&P 500 - 6705.12+1.55
STOCKS JAPAN:  NIKKEI - 48659.52+0.07 TOPIX - 3290.89-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 25894.55+0.69 SSEC - 3870.02+0.87
STOCKS EUR:  FTSE100 - 9534.91-0.05 CAC40 - 7959.67-0.29
STOCKS EUR:  DAX - 23239.18+0.64
25/11/2025  CBA:  USD - 381.31-0.29 GBP - 500.55+0.92
25/11/2025  CBA:  EURO - 439.96-0.41
25/11/2025  CBA:  GOLD - 50043+74 SILVER - 613.46+13.46
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ
28/07/2010 21:57
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ ընկերության 44 միլիոն ֆինանսական աջակցության շնորհիվ 2010թ. Արմավիրի մարզի 3 գյուղերոմ` Քարակերտում, Վանանդում և Ծաղկալանջում տեղադրվել է հեռահար կառավարմամբ «Զենիթ» հակակարկտային 6 կայան:  

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` բերքի անհարկի կորստից գյուղացուն պաշտպանելու ծրագրերին աջակցում է 2008 թվականից: Երկու տարվա ընթացքում այս մարզի 7 գյուղերում` Քարակերտում, Վանանդում, Ծաղկալանջում, Շենիկում, Այգեշատում, Բերքաշատում և Շենավանում, տեղադրվել է հակակարկտային 15 կայան` շահագործման ընթացքում արձանագրելով կարկուտի դեմ պայքարի 100 տոկոս արդյունավետություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը  գյուղատնտեսության կարիքների համար տրամադրել է իր մրցակցային առավելություններից մեկը` ընդարձակ ծածկույթ 3G և GPRS/EDGE համակարգերով: Կայանների հեռահար կառավարումն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի միջոցով:                             

Հերթական քայլով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է նվազագույնի հասցնել բնության անկանխատեսելիության հետևանքով բերքի անհարկի կորուստը մարզի ևս 3 համայնքում: Հողի լեզուն հասկանալ ձգտող գյուղացու համար հանկարծահաս կարկուտի հետևանքը, սովորաբար,  արտահայտվում է նյութական զգալի վնասի տեսքով: Այժմ, հակակակտային կայանների միջոցով մթնոլորտի վրա ուղղահայաց տարածվող մեծ ուժգնության հարվածային ալիքների ազդեցության շնորհիվ, Քարակերտ, Վանանդ և Ծաղկալանջ համայնքների մշակովի հողատարածքները նույնպես պաշտպանված կլինեն կարկուտից:  

«Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ ներդրված ջանքերը արդյունքի վերածվելու ճանապարհին կարող են ապարդյուն լինել: Բնության քմահաճույքը հողի մշակը հաճախ զգում է իր ընտանիքին հասցված նյութական վնասի տեսքով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գիտակցում է, որ այդ վնասը գլոբալ առումով կրում է մեզանից յուրաքանչյուրը, քանի որ տուժում է երկրի տնտեսությունն առհասարակ: Տարատեսակ սոցիալական ծրագրերին աջակցելու մեր որդեգրած ռազմավարությունը բխում է պատասխանատու լինելու մոտեցումից: Ի վերջո, բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք մենք` Հայաստան երկրի համար են», – ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:      

«Զենիթ» հակակարկտային կայաններն ամբողջովին մշակվել և պատրաստվել են «Բարվա» ինովացիոն կենտրոնի կողմիցª օգտագործելով տեղական մտավոր և արտադրական ներուժը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.76 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru

25/11/2025
դրամ
Դոլար (USD)
381.31
-0.29
Եվրո (EUR)
439.96
-0.41
Ռուբլի (RUR)
4.8182
-0.0281
Լարի (GEL)
140.98
-0.15
50043
+74
Արծաթ
613.46
+13.46