COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 29/07/10
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու հուլիս ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.21%-ով և կազմել 1160.40 դոլար, արծաթի հուլիս ամսի ֆյուչրսների գինը նվազել է 1.12%-ով և կազմել 17.42 դոլար, իսկ պլատինի հուլիս ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.33%-ով և կազմել 1539.50 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):