Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 22.8%-ՈՎ
30/07/2010 12:10
Կիսվել

ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 22.8%-ՈՎ

2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են շուրջ 286.2 մլրդ դրամ և 11.7%-ով գերազանցել առաջին կիսամյակում ծրագրված մուտքերը: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 22.8% ով կամ 53 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի աճով: 

Հարկերի և տուրքերի 49.8%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է շուրջ 142.6 մլրդ դրամ և 36.1% ով կամ 37.8 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ ի մուտքերից ավելի քան 92.3 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 50.2 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ մուտքերի աճ է արձանագրվել և ՀՀ սահմանին հարկումից, և ապրանքների ու ծառայությունների ներքին շրջանառությունից ստացվող մուտքերի գծով, ընդ որում, վերջիններիս աճի տեմպը գերազանցել է ներմուծումից ստացվող եկամուտների աճի տեմպին: 

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 7.5%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 21.4 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 15.3 մլրդ դրամ, որից 6.9 մլրդ դրամը` բենզինի և դիզելային վառելիքի, 6.1 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են 6.1 մլրդ դրամ, որից 3 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 12.2% ով կամ 2.3 մլրդ դրամով: 

2010 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 15.2%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով 43.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 3.2%-ով կամ 1.4 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 34.5 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.1% ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 28.7%-ով կամ 7.7 մլրդ դրամով: 

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են ավելի քան 15.2 մլրդ դրամ` 28.8%-ով կամ 3.4 մլրդ դրամով գերազանցելով 2009 թվականի համապատասխան ցուցանիշը: 
2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում բյուջե են մուտքագրվել ավելի քան 8.6 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով ծրագրված մուտքերի 98.7%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 4.4%-ով կամ 363.4 մլն դրամով: 

Գործունեության առանձին տեսակներից առաջին կիսամյակում գանձվել են ավելի քան 10.8 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.8%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.2%-ով կամ 479 մլն դրամով: Մասնավորապես` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի անկում է արձանագրվել առևտրի իրականացման վայր կազմակերպելու, առևտրի իրականացման վայրից դուրս գտնվող` խանութների, կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու և ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեության կազմակերպման համար գանձվող հաստատագրված վճարների գծով:

2010 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 4 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 78.7%-ով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման և ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող վճարների աճով: 

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են 54.7 մլրդ դրամ` 11.3%-ով գերազանցելով կիսամյակային ծրագիրը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 14.3%-ով կամ 6.8 մլրդ դրամով: 

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2