ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ Է 10 ՀԱՇՎԱՊԱՀ 30/05/10
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները: Համաձայն այդ տվյալների` հրավիրված 18 դիմորդներից քննությանը մասնակցել է 14 դիմորդ, որոնցից 10-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 15 քննություն, որոնց արդյունքներով մասնակից 217 դիմորդներից 116-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում ս.թ.հուլիսի 30-ի դրությամբ 320 հաշվապահ ունի որակավորման վկայական: