30/07/2010 18:19
«ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԽԹԱՆՈՒՄԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ» ԾՐԱԳԻՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՋԵՅՄՍ ՄԱԿԲԵԹ ՖՈՐԲՍԸ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ընդունել է Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) ներկայացուցիչներին` «Մասնավոր հատվածի խթանումը Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ֆրենկ Թիբիթանզլի եւ GTZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մակբեթ Ֆորբսի գլխավորությամբ: Ֆրենկ Թիբիթանզլն ավարտում է իր հայաստանյան առաքելությունը եւ ծրագիրն այսուհետ ղեկավարելու է Ջեյմս Մակբեթ Ֆորբսը:
Անդրադառնալով GTZ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, Հանձնաժողովի նախագահը բարձր գնահատեց այն ջանքերը, որ Ֆրենկ Թիբիթանզլը ներդրել է Հայաստանում մրցակցության պաշտպանության աջակցության գործում:Վերջինը նշեց, որ բարձր է գնահատում Հանձնաժողովի աշխատանքը, քանի որ «այստեղ իրոք պատրաստակամություն կա դոնոր կազմակերպությունների հետ բաց եւ թափանցիկ աշխատելու, բոլոր խնդիրները լուծելու»:
GTZ-ի կողմից իրականացվող ծրագրերի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2013թ-ը, հետեւաբար արվածն ամփոփելուց զատ կողմերը քննարկվեցին նաեւ առաջիկա երկու տարիների ծրագրերը. Հանձնաժողովի մասնագետների վերապատրաստում, մշակման ընթացքում գտնվող գործողությունների ռազմավարական ծրագրին եւ օրենսդրական բարեփոխումներին փորձագիտական աջակցություն, հանրային իրազեկման նոր միջոցառումների համատեղ մշակում եւ իրականացում:
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
Արծաթ
404.45
+2.90
12:30 12/12/24
10:50 12/12/24
10:30 12/12/24