ԿՈՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ 30/07/10
Հուլիսի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 60,047,239 ԱՄՆ դոլար` 368.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 74,569,868 ԱՄՆ դոլար` 369.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18,475,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 370.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 3,413,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 368.43 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 47.9 մլն ԱՄՆ դոլար: