Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՀՀ ԲԱՆԿԵՐԸ 27,9%-ՈՎ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁՆԱՆՑ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
02/08/2010 11:33
Կիսվել

ՀՀ ԲԱՆԿԵՐԸ 27,9%-ՈՎ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁՆԱՆՑ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

2010 թվականի առաջին կիսամյակի վերջի դրությամբ ՀՀ-ում գործող 21 բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են 1329,2 մլրդ դրամ` առաջին եռամսյակի համեմատությամբ կրճատվելով 3,9%-ով: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ ՀՀ ԿԲ նկատմամբ բանկերի պահանջները (ներառյալ նաև թղթակցային հաշիվները) կազմել են 137,9 մլրդ դրամ` նվազելով 25,3%-ով, իսկ թղթակցային հաշիվները բանկերում նվազել են 41,2%-ով (62,5 մլրդ դրամ): Այս նույն ժամանակահատվածում բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները համախառն ծավալն աճել է 15,6%-ով (81,0 մլրդ դրամ):

Ներկայացված տվյալների համաձայն` ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատությամբ հայաստանյան բանկերի կողմից իրավաբանական անձանց տրամանդրված վարկերի համախառն ծավալն աճել է 1,2%-ով և կազմել 432,4 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ընդհանուր ծավալն այս նույն ժամանակահատվածում աճել է 0,1%-ով և կազմել 298,0 մլրդ դրամ:

Հատկանշական  է, որ հաշվետու այս երեք ամիսների ընթացքում զգալի աճել են բանկերի կողմից բանկի հետ կապված անձանց և աշխատակիցներին տրամադրված վարկերը: Այսպես, երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատությամբ այս ցուցանիշն աճել է 27,9%-ով և կազմել28,4 մլրդ դրամ:

Նշենք նաև, որ ապրիլ-հունիս ամիսներին 1,6%-ով կրճատվել են բանկերի` ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստները:

2010 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ` 393 մասնաճյուղերով: 

AMP
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58