
ՀՀ-ՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 4,6%-ՈՎ
Հայաստանի Հանրապետությունում 2010թ. հունվար-հունիսին կապի ծառայություններից ստացված հասույթն, ընթացիկ գներով, կազմել է 81028.9 մլն. դրամ, որը 2009թ. հունվար-հունիսի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 4.6%-ով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու ամիսներին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 77541,8 մլն դրամ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 3,5%-ով:
Ներկայացված տվյալների համաձայն` բջջային ծառայությունների մատուցման ոլորտում հասույթի ընդհանուր մակարդակն աճել է 1,1%-ով և կազմել 48981.3 մլն դրամ, իսկ ինտերնետ հասանելիություն ոլորտում հասույթն աճել է 25,1%-ով և կազմել 11857.0 մլն դրամ: