Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.50
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 431.00-1.00
OIL:  BRENT - 96.84-0.06 WTI - 95.12+0.43
COMEX:  GOLD - 4447.40-0.93 SILVER - 73.11-2.92
COMEX:  PLATINUM - 1879.40-2.95
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.94+0.05 EUR/GBP - 1.1603-0.21
FOREX:  EUR/USD - 1.1603-0.21 GBP/USD - 1.3417-0.33
STOCKS RUS:  RTSI - 1117.32-1.79
STOCKS US: DOW JONES - 50687.07-1.21 NASDAQ - 26853.98-0.89
STOCKS US: S&P 500 - 7553.68-0.74
STOCKS JAPAN:  NIKKEI - 68402.13+2.50 TOPIX - 3996.20+1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25633.21-1.56 SSEC - 4083.97+0.22
STOCKS EUR:  FTSE100 - 10332.30-0.40 CAC40 - 8150.42-0.71
STOCKS EUR:  DAX - 24795.94-1.31
03/06/2026  CBA:  USD - 368.52-0.01 GBP - 495.66-0.71
03/06/2026  CBA:  EURO - 428.04-1.08
03/06/2026  CBA:  GOLD - 53362+644 SILVER - 903.54+7.14
ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄԻՋԻՆ ԳԻՆԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է
05/08/2010 13:18
Կիսվել

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄԻՋԻՆ ԳԻՆԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Երևան քաղաքի` ըստ վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որի համաձայն մայրաքաղաքում 2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի ամենաբարձր գներն արձանագրվել են Կենտրոն վարչական շրջանում` 471,4 հազար դրամ: Նշենք, որ 2009 թվականի համապատասխան ժամանակահատվածում այս վարչական շրջանում բնակարանների 1 քմ-ի գինը սահմանվել էր 484,5 հազար դրամ, իսկ երկրորդ կիսամյակում` 458,8 հազար դրամ:

Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց համեմատաբար բարձր գներ են սահմանվել նաև Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում: Այս վարչական շրջաններում բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է համապատասխանաբար 383,1 հազար և 287,2 հազար դրամ: Հատկանշական է, որ 2009 թվականի երկրորդ կիսամյակի համեմատությամբ այս երկու վարչական շրջաններում գրանցվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների աճ:

Նոր-Նորքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց միջին գինը կազմել է 239,7 հազար դրամ, Ավանում` 241,4 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում` 251,3 հազար դրամ, Շենգավիթում` 255,0 հազար դրամ, Դավթաշենում` 275,0 հազար դրամ, Աջափնյակում` 240,8 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայում` 243,4 հազար դրամ, Նուբարաշենում` 144,7 հազար դրամ:

Փաստորեն, Երեւանում այս տարվա առաջին վեց ամիսների արդյունքներով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գինը կազմել է 275,7 հազար դրամ, որը 2009 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 1,1%-ով, իսկ 2009 թվականի առաջին կիսամյակի համեմատությամբ` 6,2%-ով:

03/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.52
-0.01
Եվրո (EUR)
428.04
-1.08
Ռուբլի (RUR)
4.9908
-0.0721
Լարի (GEL)
138.32
-0.05
53362
+644
Արծաթ
903.54
+7.14