ԵՐԿՈՒ ԴԻՄՈՐԴ ՍՏԱՑԵԼ Է ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՀԱՐԳՈՐՈՇՈՂԻ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
Օգոստոսի 4-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորման քննություն, որի արդյունքներով տրամադրվել է թանկարժեք մետաղների հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորման 2 վկայական: Որակավորման քննությանը մասնակցել են ընդհանուր թվով 8 դիմորդ, որոնցից վեցը չեն որակավորվել:
Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորում է ստացել 45 քաղաքացի, իսկ թանկարժեք մետաղների զտարկողի որակավորում` 2 քաղաքացի: