Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
IFC ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԼԱՐՍ ԹԱՆԵԼԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՆԿԵՐԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ՀԵՏՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
26/08/2010 17:57
Կիսվել

IFC ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԼԱՐՍ ԹԱՆԵԼԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՆԿԵՐԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ՀԵՏՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

IFC-ն իր վրա պարտավորվածություն է վերցրել աջակցելու տնտեսական ճգնաժամի ազդեցության  նվազեցմանը և խթանելու տնտեսության երկարաժամկետ ապաքինումը Հայաստանում: Այս մասին նշել է Լարս Թանելը` Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի գործադիր փոխնախագահն ու գլխավոր տնօրենը, Երևան կատարած իր այցելության շրջանակներում:        
Թանելը հանդիպում է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապես Տիգրան Սարգսյանի, Հայաստանի կառավարության այլ բարձրաստիճան անձանց և IFC-ի հաճախորդների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ճգնաժամի և տնտեսության վերականգնման հետ կապված մի շարք հարցեր:
ՙ«IFC-ն լայնամասշտաբ աջակցություն ցուցաբերեց Հայաստանին ֆինանսական ճգնաժամի ժամանակ` օգնելով պահպանելու գործարարների ու անհատների ֆինանսներ ձեռք բերելու և իրենց աշխատանքը պահելու հնարավորությունըե,- ասաց Թանելը: «Մենք ակնկալում ենք շարունակել աշխատանքը կառավարության և մասնավոր հատվածի մեր գործընկերների հետ` ընդլայնելով մեր գործունեությունը գործարարության ենթաօրենսդրական դաշտի բարելավման, ֆինանսական համակարգի և վերականգնվող էներգետիկայի ոլորտներումե:
IFC-ի` Հայաստանում ճգնաժամի հաղթահարմանն ուղղված  ծրագիրը տրամադրեց ֆինսանսական աջակցություն հաճախորդներին և խորհրդատվություն բանկերին` բարելավելու պորտֆելների և չաշխատող ակտիվների կառավարումը: IFC-ի ընդլայնված աջակցությունը Հայաստանի բանկերին ՙԱռևտրի համաշխարհային ֆինանսավորման ծրագրի՚ միջոցով մեծացնում է իրացվելիությունը և նպաստում է արտաքին առևտրի էլ ավելի մեծ հոսքերին: Իր այցելության ժամանակ Թանելը ստորագրեց 2 մլն դոլարի արժողությամբ առևտրի ֆինանսավորման պայմանագիր հայաստանյան ՙԻնեկոբանկի՚ հետ:
IFC-ի` Հայաստանում ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ծրագիրը աջակցություն է ցուցաբերում նաև ճնգնաժամից առավելագույնս տուժած անշարժ գույքի բնագավառին, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտին, որն ունի արտահանման զգալի ներուժ: IFC-ն խթանում է նաև էներգաարդյուանվետության և վերականգվող էներգետիկայի ֆինանսավորման բնագավառում ծրագրեր` օգնելով հայաստանյան ընկերություններին կրճատելու իրենց էներգասպառումն ու ջերմոցային գազերի արտանետումները, որը համահունչ է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում IFC-ի գերակայություններին:
Հայաստանը դարձել է IFC-ի անդամ և բաժնետեր 1995թ.: IFC-ն տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է իրականացրել երկրում` 87 մլն ԱՄՆ դոլար ներդնելով ֆինանսական համակարգի, արտադրության, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտների 18 ծրագրերում: IFC-ն Հայաստանում իրականացնում է նաև խորհրդատվական ծրագրիր` ուղղված բանկային համակարգի զարգացմանը, կայուն էներգետիկայի ֆինանսավորմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը:
2010թ. ֆինանսական տարում IFC-ն գրանցել է Հայաստանում իր ներդրումների բարձրագույն արդյունքը` 35.3 մլն ԱՄՆ դոլար ներդնելով ֆինանսական, հանքարդյունաբերության և շինարարության ոլորտների վեց ծրագրերում:
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն զարգացող երկրներում համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է մասնավոր հատվածին: Մենք մարդկանց համար ստեղծում ենք  աղքատությունից խուսափելու և կենսամակարդակը բարելավելու հնարավորություններ: Մենք այդ անում ենք տրամադրելով ֆինանսավորում` աջակցելով գործարարներին ավելի ու ավելի շատ մարդկանց աշխատանքով ապահովելու և հիմնական ծառայություններ մատուցելու գործում, համախմբելով կապիտալն այլ աղբյուրներից և տրամադրելով խորհրդատվական ծառայություններ` նպատակաուղղված կայուն զարգացմանը: Համաշխարհային տնտեսության համար անկայուն ժամանակներում մեր նոր ներդրումները 2009թ.-ի ֆինանսական տարում հասել են ռեկորդային 18 միլիարդ դոլարի: 
 
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2