Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ  ԳԵՐՄԱՆԻԱՆ Է, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
27/08/2010 15:05
Կիսվել

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՆ Է, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի առաջին վեց ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն արտահանման ոլորտում ՀՀ հիմնական գործընկերը Գերմանիան է, իսկ ներմուծման ոլորտում` Ռուսաստանը: ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքը ներկայացնող վիճակագրական տվյալների համաձայն 2010 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Գերմանիա արտահանվել է 75417.3 հազար դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքներ, որը կազմում է ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 17%-ը: Նշենք, որ արտահանման ոլորտում ՀՀ հիմնական գործընկերների շարքում են հայտնվել նաև Բուլղարիան, Ռուսաստանը, Բելգիան, ԱՄՆ-և ևՆիդերլանդները: Հաշվետու ամիսների արդյունքներով Բուլղարիային բաժին է ընկնում ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 16,8%-ը, Ռուսաստանին ի 12,9%-ը, Բելգիայի` 9,3%-ը, ԱՄՆ-ին` 9,1%-ը,  իսկ Նիդերլանդներին` 7,7%-ը:
Հրապարակած տվյալների համաձայն ներմուծման ոլորտում ինչպես ըստ առևտուր անող երկրի, այնպես էլ ապրանքի ծագման երկրի, ՀՀ հիմնական գործընկերը, ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների արդյունքներով, Ռուսաստանն է:  Հաշվետու ամիսների ընթացքում, ըստ առևտուր անող երկրի, ՀՀ ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալի 16,8%-ը (408955.6 հազար դոլար) բաժին է ընկնում Ռուսաստանին, որին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները (9,3%), ԱՄՆ-ն (8,7%), Չինաստանը (6,7%),  Պանաման (5,8%), Վրաստանը (5,6%), Ուկրաինան (5,5%):
 
Եթե ՀՀ ներմուծման ընդհանուր ծավալի կառուցվածքը դիտարկենք ըստ ապրանքի ծագման երկրի, ապա հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալի 22,6%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, 11,2%-ը` Չինաստանին, 6,3%-ը` Ուկրաինային, 5%-ը` Թուրքիային, 5%-ը` Գերմանիային, 5%-ը` Իրանին:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2