Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են հասցրել Մարտակերտ
Ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաք են հասցրել հումանիտար օգնության փաթեթները` բեռնված սննդով և առաջին օգնության պարագաներով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
Սնունդն ու առաջին անհրաժեշտության պարագաները փոխանցվել են իրենց տները վերադարձած արցախցիներին: Հումանիտար պարագաներ է ստացել ավելի քան 100 ընտանիք:
Ռուսաստանի ՊՆ բժշկական ստորաբաժանումները շարունակում են օգնություն ցույց տալ Ստեփանակերտի և Մարտակերտի բնակիչներին: Ռուս բժիշկներն ընդհանուր առմամբ օգնություն են ցույց տվել 529 մարդու, այդ թվում` 63 երեխայի: