Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 21,6%-ՈՎ
31/08/2010 14:45
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 21,6%-ՈՎ

2010 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են շուրջ 339.7 մլրդ դրամ և ապահովել իննամսյա ծրագրի 84.1%-ը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 21.6% ով կամ 60.4 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, ինչպես նաև եկամտահարկի աճով: 
Հարկերի և տուրքերի 50.1%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է ավելի քան 170.1 մլրդ դրամ և 33.1% ով կամ 42.3 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ ի մուտքերից ավելի քան 108.5 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 61.6 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ մուտքերի աճ է արձանագրվել և° ՀՀ սահմանին հարկումից, և° ապրանքների ու ծառայությունների ներքին շրջանառությունից ստացվող մուտքերի գծով, ընդ որում, վերջիններիս աճի տեմպը գերազանցել է ներմուծումից ստացվող եկամուտների աճի տեմպին: 
Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 7.5%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվինª կազմելով շուրջ 25.6 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է ավելի քան 18 մլրդ դրամ, որից 8.2 մլրդ դրամը` բենզինի և դիզելային վառելիքի, 7.2 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են շուրջ 7.6 մլրդ դրամ, որից 3.8 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 13.3% ով կամ 3 մլրդ դրամով: 

2010 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 14.3%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով 48.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 5%-ով կամ 2.6 մլրդ դրամով:Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 41.2 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.1% ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 27%-ով կամ 8.7 մլրդ դրամով: Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են շուրջ 17.9 մլրդ դրամ` 30.6% ով կամ 4.2 մլրդ դրամով գերազանցելով 2009 թվականի համապատասխան ցուցանիշը: 
      
2010 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում բյուջե են մուտքագրվել ավելի քան 10.6 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով իննամսյա ծրագրի 71.5%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 4.7%-ով կամ 481.7 մլն դրամով: 
 
Գործունեության առանձին տեսակներից հունվար-հուլիս ամիսների ընթացքում գանձվել են ավելի քան 12.9 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.8%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.2%-ով կամ 571.5 մլն դրամով: Մասնավորապես` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի անկում է արձանագրվել առևտրի իրականացման վայր կազմակերպելու, առևտրի իրականացման վայրից դուրս գտնվող` խանութների, կրպակների, տաղավարների, և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու և ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեության կազմակերպման համար գանձվող հաստատագրված վճարների գծով:
 

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2