Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 24,7 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
31/08/2010 14:16
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 24,7 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

2010 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 24.7 մլրդ դրամ պակասուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 120.4 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 67.5 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է ավելի քան 27.3 մլրդ դրամ, իսկ արտաքին աղբյուրները կազմել են -2.6 մլրդ դրամ  կամ իննամսյա ծրագրի 40.3%-ը: 

ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` aնցած ժամանակահատվածում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվել են ավելի քան 25.3 մլրդ դրամի վարկային միջոցներ: Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է 5.2 մլրդ դրամ, որից 3.6 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 211.9 մլն դրամ` ԳԶՄՀ նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 552.9 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 444.7 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 25.2 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը և 285.7 մլն դրամ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:

Անցած ժամանակահատվածում 20.7 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 93.6 մլն դրամի վճարում, որից 44.8 մլն դրամը նախորդ տարվա պարտավորությունն է և Վրաստանի կողմից փոխանցվել է 2009 թվականի դեկտեմբերին, սակայն գանձապետական միասնական հաշվին մուտքագրվել է 2010 թվականի հունվար ամսին: Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանն ուղղվել է 733.5 մլն դրամ: Հաշվետու ժամանակահատվածում 1.4 մլրդ դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված դրամաշնորհային միջոցների մնացորդը:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2