31/08/2010 16:52
ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 4% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
2010 թվականի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանում գրանցվել է 4% տնտեսական աճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսների արդյունքներով ՀՀ ՀՆԱ-ն, շուկայական գներով, կազմել է 1586463.6 մլն դրամ:
Նշենք նաև, որ ՀՆԱ, համադրելի գներով, այս նույն ժամանակահատվածում աճել է 1,9%-ով և կազմել 1367231.6 մլն դրամ: ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատոր (ընթացիկ և համադրելի գներով ՀՆԱ-ի ծավալների հարաբերակցությունը) կազմել է 109,6%, իսկ միայն հուլիսին հունիս ամսվա համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է ՀՆԱ-ի անկում` 10,2%-ի սահմաններում:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
18:24 17/07/26
