Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀՈՒԼԻՍԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ 2,5 ԳՆԱՃ
01/09/2010 09:10
Կիսվել

ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀՈՒԼԻՍԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ 2,5 ԳՆԱՃ

2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 2.5% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել հացամթերք և բանջարեղեն ու կարտոֆիլ ապրանքախմբերի համապատասխանաբար 6.0% և 12.4% գնաճը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-12.4% գնաճ, 4-ում` 9.4-0.7% գնանկում, իսկ 3 ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբում, 2010թ. օգոստոսին 2009թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 83.6% գնաճ, այդ թվում, կարտոֆիլի գինն աճել է  2.6 անգամ: Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում 2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գներն աճել են 1.4-16.9%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում), իսկ մյուս 2 քաղաքներում գրանցվել է 5.4-3.6% գնանկում:

2010թ. օգոստոսին 2009թ. օգոստոսի համեմատ հացամթերքի ապրանքախմբում գրանցվել է 7.1%, իսկ 2010թ. հուլիսի համեմատ` 6.0% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է հացահատիկի 7.3%, հնդկացորենի 9.4%, ալյուրի 8.8%, հացի 6.6% գնաճով: Հանրապետության դիտարկվող քաղաքներում արձանագրվել է հացամթերքի 3.8-8.4% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վաղարշապատ քաղաքում: Մայրաքաղաքում հացամթերքը թանկացել է 5.7%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2010թ. օգոստոսին 2009թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 16.1%, իսկ 2010թ. հուլիսի համեմատ` 0.3% գնաճ: Տավարի և խոզի մսերի գները 2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ աճել են` համապատասխանաբար 0.4% և 1.0%-ով, իսկ ոչխարի մսի գինը նվազել է 1.4%-ով: Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-1.2%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում), 4 քաղաքներում գրանցվել է 0.3-0.1% գնանկում, իսկ դիտարկվող մյուս 2 քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Ձկնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, ոգելից խմիչքի և ծխախոտի, կաթնամթերքի ապրանքնախմբերում 2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է 0.1-0.6% գնաճ, իսկ ոչ ոգելից խմիչքի, հրուշակեղենի և այլ մթերքի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մրգի ապրանքախմբում 2010թ. օգոստոսին 2009թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 35.6% գնաճ, ինչը
հիմնականում խնձորի 1.8 անգամ, սեխի 1.8 անգամ, դեղձի 1.9 անգամ, բալի 2.0 անգամ, ձմերուկի 2.0 անգամ, ծիրանի 3.7 անգամ, սալորի 3.2 անգամ գնաճի արդյունք է:  2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 9.4% գնանկում, ինչը մեծապես
պայմանավորվել է սեխի2 65.5%, ձմերուկի2 51.6%, դեղձի 31.7%, սալորի 22.7%, խաղողի 17.4%, տանձի 11.2% գնանկումով:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ մրգի գները նվազել են 20.3-1.1%-ով, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 10.1%-ով:

2010թ. օգոստոսին 2009թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 14.7% գնաճ, իսկ 2010թ. հուլիսի համեմատ`1.8% գնանկում: 2010թ. մայիս-օգոստոսին շաքարավազի ընդհանուր գնանկումը կազմել է 11.7%: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ շաքարավազի գինը նվազել է 3.0-0.3%-ով, մեկում գրանցվել է 1.3% գնաճ, իսկ մյուս 3 քաղաքներում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում շաքարավազի գինը նվազել է 2.8%-ով:

2010թ. օգոստոսին 2009թ. օգոստոսի համեմատ ձվի հանրապետական միջին գինը նվազել է 16.9%-ով, իսկ 2010թ. հուլիսի համեմատ` 0.7%-ով: Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ ձվի գինը նվազել է 8.4-0.7%-ով, 5-ում գրանցվել է 2.6-22.0% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2010թ. օգոստոսին 2009թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 8.0% գնաճ, իսկ 2010թ. հուլիսի համեմատ`0.8% գնանկում: 

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2