01/09/2010 17:29
ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 230 ՀԱԶԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2010թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 230154 զբոսաշրջիկներ` 2009թ. նույն ժամանակաշրջանի 206994 զբոսաշրջիկների դիմաց կամ աճի տեմպը կազմել է 111.2.%: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալնրի համաձայն` այս նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 232058 մարդ կամ 2009թ. հունվար-հունիսի նկատմամբ ցուցանիշի աճի տեմպը կազմել է 114.6%:
Հատկանաշական է, որ ընթացիկ տարվա առաին վեց ամիսների կտրվածքով Հայաստանում որոշակի աճ է գրանցվել նաև ներքին զբոսաշրջության ոլորտում: Այսպես, 2010թ. հունվար-հունիսին հանրապետության տարածքում տեղաբաշխված զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում) տեղավորվել են 44922 ՀՀ ռեզիդենտներ, ինչը 2009թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 6.2%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
