Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը «DIGITEC 2010» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԼԱՏԻՆԵ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է
08/09/2010 22:59
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը «DIGITEC 2010» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԼԱՏԻՆԵ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է

Այսօր կայացավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի և D-Link International-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանի համատեղ մամլո ասուլիսը: Ասուլիսը նպատակ ուներ ազդարարելու DigiTec 2010 6-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մեկնարկը, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 29-ից 31-ը:

Հայաստանում ՏՏ զարգացումը համարվում է երկրի տնտեսության առաջնահերթություններից, հետևաբար` կարիք կա սերտ կապեր հաստատելու Հայաստանի ՏՏ սեկտորում գործող ընկերությունների, ինչպես նաև հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտների հետ:  Փորձի փոխանակումը ՙDigiTec 2010՚ էքսպոյի նպատակներից է, որը թույլ կտա ընկերություններին սովորել միմյանցից և գտնել համագործակցության նոր ասպարեզներ: Ցուցահանդեսի նպատակներից են նաև միջազգային համագործակցության խթանումը և միջազգային շուկայում Հայաստանը որպես ՏՏ ոլորտը տնտեսության գերակա ճյուղ ունեցող երկիր ներկայացումը: Բացի այդ, ցուցահանդեսին մասնակցելով, հայաստանյան ընկերությունները հնարավորություն կստանան գրավելու արտասահմանյան ներդրումներ: Ցուցահանդեսին կմասնակցի ընդհանուր թվով հայաստանյան և միջազգային 60 ընկերություն: Ակնկալվում է, որ ցուցահանդես կայցելի 15 հազար մարդ: Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը DigiTec ցուցանդեսի պլատինե հովանավորն է:

«Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում առաջատար դեր խաղալով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը բջջային հաղորդակցության ոլորտում կիրառում է ՏՏ վերջին նվաճումների ընձեռած հնարավորությունները: Որպես սոցիալական պատասխանատու ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շատ դեպքերում նախընտրում է համագործակցել ՏՏ լուծումների հայաստանյան մատակարարների հետ և կոչ է անում հայաստանյան բոլոր ընկերություններին հետևել այս օրինակին: Կազմակերպիչների հետ ձեռք ձեռքի տված, մենք ցանկանում ենք մի կտուրի տակ հավաքել հայաստանյան ՏՏ ընկերություններին և ներկայացնել նրանց կողմից առաջարկվող լուծումները պոտենցիալ հաճախորդներին, և ստեղծել ավելի լայն հնարավորություններ համագործակցության համար»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը` մեկնաբանելով ընկերության DigiTec ցուցանդեսի հետևողականությունը:

Պատասխանելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծածկույթի վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին` Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ ընկերության 3G ծածկույթը ներկայումս հասանելի է ՀՀ 650 բնակավայրերում` ընդգրկելով բնակելի տարածքի 92%-ը: Ընկերության գլխավոր տնօրենը նաև տեղեկացրեց, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստվում է Հայաստանում ներդնել չորրորդ սերնդի (4G) LTE ցանց: «Աշխարհում շատ քիչ են երկրները, որտեղ ներդրված է 4G ցանցը, և Հայաստանը կլինի դրանցից մեկը»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:
Բացի պլատինե հովանավորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև կներկայանա առանձին տաղավարով և կներկայացնի առաջադեմ տեխնոլոգիաների վրա հիմնված իր ծառայությունները:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25