Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Կարեն Ճշմարիտյան. Սահմանները բացե՞լ, այսօ՞ր, ու՞մ համար
13/01/2021 15:35
Կիսվել

Կարեն Ճշմարիտյան. Սահմանները բացե՞լ, այսօ՞ր, ու՞մ համար

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Իհարկե, ինչ-որ մի օր Հայաստանի բոլոր հարևանների հետ սահմանները կբացվեն, բայց…
Այս օրերին ինչ-որ անիմաստ իրարանցում է սկսվել Ադրբեջանով դեպի Ռուսաստան երկաթգծի հեռանկարի հետ կապված:

Հայաստանի ակնհայտ տապալումը, որպես ձեռքբերում ներկայացնողները տարրական պատկերացում ունե՞ն, թե մինչ այդ ինչ քանակի և ծավալի միջազգային իրավապայմանագրային բազա պետք է ստեղծվի, որպեսզի հնարավոր լինի նման երթուղով Հայկական ապրանք արտահանել, ապրանք ներմուծել Հայաստան, կամ Հայաստանի տարածքով օրինական տրանզիտ ապահովել և օգտվել դրանից: Կամ պատկերացում ունե՞ն առանց Արցախի նախապատերազմյան տարածքների գոյության` Հայաստանի տնտեսական անվտանգության վրա հենց այդ նախաձեռնության արագ իրագործման ավերիչ ազդեցության մասին: Գոնե մոտավոր գաղափար ունե՞ն, թե ինչպիսի փոփոխությունների պետք է ենթարկվի Հայաստանի տնտեսական քաղաքականությունն իր ողջ սպեկտրով` ենթակառուցվածքային ու տնտեսության կառուցվածքային, ֆինանսավարկային, բանկային, ներդրումային, ՓՄՁ, հարկային ու մաքսային քաղաքականությունը, արտաքին տնտեսական քաղաքականությունը, որպեսզի այդ ամբողջն առնվազն չվնասի, կամ նվազ վնաս հասցնի մեր տնտեսությանը: Շահավետության մասին խոսելն տվյալ իրավիճակում մեղմ ասած` կատարյալ անհեթեթություն է, եթե ոչ տնտեսագիտական ինֆանտիլիզմի, քաղաքական ու տնտեսական իրողությունների մասին պատկերացումների իսպառ բացակայության, կամ անտեղյակության ուղիղ ցուցիչ:

Տեղյա՞կ են, թե՞ հենց այնպես խոսում են խոսելու համար, կամ` հերթական տապալումը ձեռքբերում ներկայացնելու համար:

Ի միջ այլոց` նույնը վերաբերում է Թուրքիայի հետ սահմանի անհապաղ բացման ջատագովներին:

Ընդհանուր առմամբ` թրքամետ քաղաքականությունը Հայաստանի առասպելական հեռանկարներով քողարկելը, ինչպես երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը կասեր` «…մեղմ ասած` վատ բան է…»»:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32