Ֆինանսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
29/09/2008 18:41
Կիսվել

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ համատեղ Հայաստանում իրականացնում է Պետական գնումների ընթացակարգերի գնահատում (ՊԳԸԳ): ՊԳԸԳ-ը գործընթաց է, որի միջոցով ի հայտ են բերվում պետական գնումների համակարգի խնդիրները եւ միջազգային լավագույն փորձի տեսակետից բացահատում այդ համակարգի բարեփոխման հնարավորությունները:Գնահատման արդյունքների հիման վրա նախատեսվում է կազմել եւ ՀՀ կառավարության ու հանրության քննարկմանը ներկայացնել “ՀՀ պետական գնումների համակարգի բարեփոխումների ռազմավարությունը”:

Պետական գնումների ընթացակարգերի գնահատումն իրականացվում է հետեւյալ ուղղություններով`

– իրավական համակարգ,

– ինստիտուցիոնալ և վարչական կարողություններ,

– իրավակիրառական պրակտիկա,

– կոռուպցիոն ռիսկեր:

Առանձին ուսումնասիրվում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման բարեփոխումները: Միաժամանակ գնումների գործընթացի կազմակերպման տեսանկյունից ոլորտային ուսումնասիություններ են կատարվում կրթության եւ առողջապահության ոլորտներում:

Էլեկտրոնային գնումների բարեփոխումների գնահատման նպատակով, սույն թվականի սեպտեմբերի 23-ից 26-ը Հայաստան էր ժամանել ՀԲ առաքելությունը: Առաքելության անդամները շահագրգիռ քննարկումներ են ունեցել ՀՀ պետական կառավարման առանձին մարմինների, ՀՀ վերահսկիչ պալատի եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ: Առաքելության այցելության նախնական արդյունքներն ամփոփվել են սեպտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի հետ հանդիպման ժամանակ:

Առաքելության ղեկավար Կնուտ Լեիպոլդի գնահատմամբ, այս բնագավառում ՀՀ կառավարությունն արձանագրել է բավարար առաջընթաց, և բարեփոխումների հետևողական շարունակման պայմաններում Հայաստանի փորձը կարող է օրինակելի համարվել տարածաշրջանի այլ երկրների համար:

Հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարը նշեց, որ գնումների համակարգի բարեփոխումները կարևորվում են ՀՀ կառավարության կողմից, եւ դրանց արդյունքները պետք է լինեն համարժեք` կատարված ներդրումների տեսակետից եւ հասկանալի ոչ միայն կառավարության այլ նաեւ հասարակության լայն խավերի համար”:

Քննարկումների արդյունքում որոշվել է կազմել էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման գործողությունների իրատեսական ծրագիր եւ համատեղ ջանքերով ապահովել համակարգի փուլ առ փուլ ներդրումը:

ՀԲ-ի ներկայացուցիչը հայտնեց իրենց պատրաստակամությունը` հետագայում նույնպես աջակցել ՀՀ կառավարությանը` կարեւոր նշանակություն ունեցող այս նախաձեռնության իրականացման գործում:

AMP
26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56