Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Կորուստները բավական լուրջ են. Արցախի գյուղնախարարը գնահատել է ոլորտի վնասներն ու ներկայացրել վերականգնման տեսլականը
15/01/2021 12:41
Կիսվել

Կորուստները բավական լուրջ են. Արցախի գյուղնախարարը գնահատել է ոլորտի վնասներն ու ներկայացրել վերականգնման տեսլականը

Ինչպիսի վնասներ է կրել Արցախի գյուղատնտեսությունը պատերազմի հետևանքով: Ինչ խմբագրումներ  է կատարել պատերազմը՝  գյուղատնտեսության ռազմավարության մեջ. «Արմենպրես»-ի այս և այլ հարցերի պատասխանում է Արցախի Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը:

– Պարոն նախարար, պատերազմի հետևանքով, համեմատաբար կրճատվել են Արցախի գյուղատնտեսական նշանակության հողատարածքները: Որքանո՞վ են կրճատվել:  Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս կգնահատեիք պատերազմի հետևանքով գյուղատնտեսության բնագավառի կրած վնասները:

– Տեղի ունեցած պատերազմը կարելի ասել աղետալի հետևանքներ է թողել Արցախի տնտեսության, մասնավորապես, գյուղատնտեսության վրա: Արցախում նախքան ռազմական գործողություններն առկա ավելի քան 130 հազար հա վարելահողերի շուրջ 75 տոկոսը մնացել է հակառակորդի վերահսկողության գոտում:

Կորսվել են նաև պտղատու այգիների, ոռոգման ջրի պաշարների, անասնագլխաքանակի, արոտների զգալի մասը և գյուղատնտեսական տեխնիկայի, նախնական հաշվարկներով, մոտ 20 տոկոսը:

Կորուստները բավականին լուրջ են և ինքնին վկայում են դրանց՝ տնտեսության վրա բացասական ազդեցության մասին:

Մասնավորապես, եթե նախկինում Արցախը հացահատիկային մշակբույսերի բերքի արտադրության մասով գերակատարում էր 1 բնակչի հաշվով նախանաշված շեմը՝ ստացված բերքի մի մասը արտահանելով Հայաստանի Հանրապետություն, ապա հիմա արտահանում չի նախատեսվում. առկա ամբողջ ներուժն առաջիկայում ուղղված կլինի տեղի բնակչության կարիքների ապահովմանը:

– Ինչպիսի՞ խմբագրումներ և փոփոխություններ է մտցրել այս հանգամանքը գյուղատնտեսության ռազմավարության մեջ: Կա՞ն նոր ծրագրեր, նախագծեր կամ տեսլական:   

– Պատերազմի հետևանքով անհրաժեշտություն է ստեղծվել վերանայել գյուղատնտեսության ոլորտում տարվող քաղաքականությունը՝ համապատասխանեցնելով այն ներկա իրողություններին: Այսպես, Արցախում ինտենսիվ գյուղատնտեսության վարումը կլինի առաջնահերթային. կորուսյալ ռեսուրսները կլրացվեն  ջերմատնային տնտեսությունների կառուցման, ինտենսիվ այգիների հիմնման և բարձրարժեք կուլտուրաների մշակության, տոհմային անասունների բուծման միջոցով:

Ներկա պահի դրությամբ, նախնական հաշվարկներով, Արցախում առկա է  մոտ 35 հազար հա վարելահող: Այդ ռեսուրսի ճիշտ ու գրագետ կառավարումը թույլ կտա մեզ ժամանակի ընթացքում լիարժեք ապահովել Արցախի ժողովրդի պարենային անվտանգությունը:

– Ինչպիսի՞ կորուստներ է կրել այգեգործության ճյուղը: 

– Այստեղ կորուստները բավականին մեծ են: Մինչև պատերազմը Արցախում առկա 7000 հա բազմամյա տնկարկներից մեզ են մնացել շուրջ 2500 հա այգիներ, ընդ որում՝ 500 հա նորատունկ և բերքատու նռան այգիներ, 900 հա խաղողի այգիներ, 650 հա թթայգիներ, 450 հա հնդավոր, կորիզավոր, ընկուզավոր պտղատեսակների այգիներ:

Զգալի կորուստներ ունեցել ենք նաև պտղատու այգիների բերքի մասով: Ռազմական գործողություններով պայմանավորված` անցած աշնանը բերքահավաքի աշխատանքներ չեն իրականացվել պտղատու այգիներում: Հիմնական կորուստները եղել են նռան մասով, այնուհետև արևաելյան խուրմայի, խաղողի և այլ պտղատեսակների:

– Ինչպիսի՞ կորուստներ է կրել անասնապահության ճյուղը: Ինչ աշխատանքներ կան այս ոլորտում և ինչ է նախատեսվում:

– Պատերազմի հետևանքով Արցախում առկա անասնագլխաքանակը կրճատվել է ավելի քան 50 տոկոսով:  Այսպես, նախքան պատերազմը ունեինք հետևյալ ցուցանիշները. խոշոր եղջերավոր անասուններ՝ 49 600 գլուխ, մանր եղջերավոր անասուններ ՝ 64 000 գլուխ, խոզ՝ 30 000 գլուխ, թռչուններ՝ 500 000 թև:  Արդեն պատերազմից հետո անասնագլխաքանակի պատկերը հետևյալն է. ԽԵԿ՝ 18 հազ.500 գլուխ, ՄԵԿ՝ 25 հազ. 500 գլուխ, խոզ՝ 11 500 գլուխ, թռչուններ՝ 114 500 թև:

Դեկտեմբեր-հունվար ամիսներին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը Ղազախստանի Հանրապետությունից Արցախ է ներկրել, ընդհանուր առմամբ, 1050 գլուխ ցեղային ոչխար:

Ներկրված գլխաքանակը անվճար տրամադրվել է  Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների ֆերմերներին՝ առաջիկայում անասունների ապահոված ծնի 25 տոկոսի հետ վերադարձի պայմանով: Հետ վերադարձված անասնագլխաքանակը ևս անհատույց կտրամադրվի մեր ֆերմերներին:

Անասնաբուծության զարգացման ծրագրերն ընթացիկ տարում մեծ թափ կստանան և ուղղված կլինեն անասնագլխաքանակի աճի և կենդանիների մթերատվության բարձրացման ապահովմանը:

– Ինչպիսի՞ աշխատանքներ են ընթանում ներկայում գյուղատնտեսության՝ մասնավորապես  հողագործության  բնագավառում: Որքանո՞վ հաջողվեց ավարտին հասցնել աշնանացանը և ի՞նչ է նախատեսվում գարնանացանի համար:

– Ներկայումս ընթանում են հողի՝ գարնանացանի նախապատրաստման միջոցառումներ: Մեղմ եղանակային պայմանները թույլ են տալիս որոշ տարածքներում այգիներում իրականացնել նաև պտղատու ծառերի էտի և ձևավորման աշխատանքներ:

Ինչ վերաբերում է աշնանացանին, ապա այստեղ կարևոր է ֆիքսել, որ աշնանացանի իրականացման օպտիմալ ժամկետները համընկնել են պատերազմական գործողությունների ընթացքի հետ, այդ իսկ պատճառով այդ աշխատանքների իրականացումը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի վերջ: Այսպես, այսօրվա դրությամբ Արցախում իրականացվել է շուրջ 12 հազար 600 հեկտար  աշնանացան, ընդ որում՝ 7 հազար 750 հա ցորեն, 4850 հա գարի:

Գարնանացան մշակաբույսերի մշակության խթանման նպատակով ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը հողօգտագործողներին առաջարկում է գարնանացան մշակաբույսերի սերմերի գների մասնակի սուբսիդավորում և ստացված բերքի մթերման դիմաց լրավճարի տրամադրում:

Նախատեսվում է սերմի արժեքի 50-ից 70 տոկոսի սուբսիդավորում և 10-50 դրամ լրավճարի տրամադրում:

Հատկանշական է, որ սերմերի ձեռքբերումը պետք է իրականացնեն հողօգտագործողները:

– Աջակցության ինչպիսի՞ ծրագրեր են գործում և ինչպիսի՞ք են նախատեսվում հողօգտագործողների և անասնապահության ճյուղով զբաղվողների համար:

– Հողագործության ոլորտում, բացի գարնանացանին վերաբերող սուբսիդավորման ծրագրից, նախատեսվում է աջակցություն այգիների հիմնման և ոռոգման բնագավառներում:

Այսպես, պտղաբուծության զարգացումը խթանելու նպատակով նռան, խաղողի, ընկուզենու, ազնվամորու և այլ պտղատու և հատապտղատու այգիների 1 հեկտարի հիմնադրման համար նախատեսվում է մասնակի փոխհատուցում՝ ավանդական եղանակով մշակության պարագայում 100 հազարից մինչև 1 մլն դրամի և ինտենսիվ եղանակով մշակության պարագայում 150 հազարից մինչև 2 մլն դրամի սահմաններում:

Ոռոգման ոլորտում ևս կիրականացվեն զգալի փոխհատուցումներ. մինչև 3 տարեկան բազմամյա տնկարկների, ծխախոտի, տնկարանների մշակության համար ոռոգման արդի համակարգերի տեղադրման դեպքում Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է համակարգերի արժեքի 75 տոկոսի չափով անհատույց միջոցների տրամադրում: Անձրևացման շարժական և ստացիոնար համակարգերի ձեռքբերման համար առաջարկվում է համակարգի արժեքի 50 տոկոսի չափով անհատույց աջակցություն:

Ինչպես արդեն նշել ենք, անասնաբուծության բնագավառը կլինի մեր հատուկ ուշադրության կենտրոնում:

Ոլորտը զարգացնելու համար կկիրառվեն սուբսիդավորման ճկուն մեխանիզմներ: Մասնավորապես, խոշոր և մանր եղջերավոր տոհմային կենդանիների ձեռքբերման դեպքում նախատեսվում է դրանց արժեքի 50 տոկոսի չափով սուբսիդավորում:

Անասնաշենքերի էլեկտրաֆիկացման և ջրաֆիկացման ծրագրի շրջանակում՝ ծախսերի 90 տոկոսի սուբսիդավորում:

Անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման արտադրամասերի կառուցման ծրագրով նախատեսվում է արժեքի 50 տոկոսի չափով փոխհատուցում կամ անտոկոս վարկի տրամադրում:

Անասնաշենքերի կառուցման ծրագրով կիրականացվի ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցում կամ անտոկոս վարկի տրամադրում: Անասնաշենքերի վերակառուցման և վերանորոգման ծրագրով՝ ծախսերի արժեքի 30 տոկոսի չափով փոխհատուցում կամ անտոկոս վարկի տրամադրում:

Սպանդանոցների կառուցման ծրագրով ևս նախատեսվում է ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցում կամ անտոկոս վարկի տրամադրում:

Ինչպես նախորդ տարիներին, կշարունակեն գործել անասնապահության կանոնակարգման և արոտների կառավարման, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հակահամաճարակային միջոցառումների իրականացման, գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ծրագրերը:

Հարցազրույցը` Վան Նովիկովի

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91