Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
2010Թ-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ 71 ԴԵՊՔ
10/09/2010 15:38
Կիսվել

2010Թ-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ 71 ԴԵՊՔ

2010 թվականի առաջին առաջին ութ ամիսների ընթացքում ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցների կողմից արձանագրվել է մաքսային կանոնների խախտման և մաքսանենգության 71 դեպք, որոնցից 15-ով հարուցվել է քրեական գործ և նշանակվել  մոտ 35մլն դրամի տուգանք:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը լրագրողներին հայտնել է, որ նախորդ տարիների համեմատ` իրավախախտները փորձում են հանրապետություն ներկրել գրեթե նմանատիպ ապրանքներ, սակայն փոխվել են դրանց ներկրման մեթոդները. «Սակայն մեր վարչության աշխատակիցները ևս պարբերաբար կատարելագործում են իրենց մասնագիտական հմտությունները` մաքսանենգների նոր հնարքները  բացահայտելու նպատակով: Օրինակ, արձանագրել ենք «նոր» մեթոդներով թմրանյութերի ներկրման մի քանի դեպք: Վերջերս, օպերատիվ հաղորդման իրականացման արդյունքում, Իրանից ժամանած ՀՀ քաղաքացի Երանուհի Շահնազարյանը փորձել էր ներկրել մոտ 40 գրամ «ափիոն» տեսակի թմրանյութ` որպես թաքստոց օգտագործելով սեփական մարմինը: Նման ևս երկու դեպք արձանագրվել է նաև 2009թ.-ին»,- նշել է Ս. Սանամյանը:

Օրերս մեկ այլ մաքսանենգ էլ փորձել էր ներկրել ավելի քան 26 գրամ «ափիոն» տեսակի թմրանյութ` որպես թաքստոց օգտագործելով սեփական սանրը, սակայն վարչության աշխատակիցների կողմից իրականացված արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում նրան չէր հաջողվել իրագործել մտադրությունը: Թմրանյութի մաքսանենգության մեկ այլ դեպք էլ կանխվել է  Միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատանը. ԱՄՆ-ից «մարիխուանա» տեսակի թմրանյութ էր ծանրոցով ուղարկվել ՀՀ քաղաքացու անունով:

Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետի հաղորդած տվյալներով` 2010թ. 8 ամիսների ընթացքում արձանագրվել է սննդամթերքի ներկրման մաքսային կանոնների խախտման 8 դեպք: Արձանագրվել է նաև ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ապօրինի ներկրման 12 դեպք: Նշանակվել է ավելի քան 4մլն դրամի վարչական տուգանք:

Իրականացված կրկնակի մաքսային հսկողությունների արդյունքում բացահայտվել են մաքսային իրավախախտումների բազմաթիվ այլ դեպքեր, այդ թվում զենք-զինամթերքի, դիզելային վառելիքի , տնտեսական և շինարարական ապրանքների, ոսկյա և արծաթյա զարդերի: Ի դեպ, օրերս վարչության աշխատակիցների կողմից կանխվել է 1.5 կգ արծաթյա զարդերի ապօրինի ներկրումը:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2