Պաշտոնական

USD BUY - 383.00-0.50 USD SELL - 386.00+1.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 452.00+0.00
OIL:  BRENT - 70.36+2.10 WTI - 68.75+2.81
COMEX:  GOLD - 3370.30+0.76 SILVER - 39.08+3.41
COMEX:  PLATINUM - 1472.60+3.98
LME:  ALUMINIUM - 2607.50+0.42 COPPER - 9700.50+0.73
LME:  NICKEL - 15290.00+2.08 TIN - 33559.00+0.83
LME:  LEAD - 2044.00-0.58 ZINC - 2777.00+1.26
FOREX:  USD/JPY - 147.4+0.28 EUR/GBP - 1.1689+0.09
FOREX:  EUR/USD - 1.1689+0.09 GBP/USD - 1.3499-0.44
STOCKS RUS:  RTSI - 1068.61-3.29
STOCKS US: DOW JONES - 44371.51-0.63 NASDAQ - 20585.53-0.22
STOCKS US: S&P 500 - 6259.75-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 39569.68-0.19 TOPIX - 2823.24+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24139.57+0.46 SSEC - 3510.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8941.12-0.38 CAC40 - 7829.29-0.92
STOCKS EUR:  DAX - 24255.31-0.82
11/07/2025  CBA:  USD - 383.91+0.17 GBP - 519.24-2.57
11/07/2025  CBA:  EURO - 448.91-1.14
11/07/2025  CBA:  GOLD - 40887+171 SILVER - 454.35+2.92
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՀԵՏՈ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
11/09/2010 15:03
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՀԵՏՈ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Այսօր Դիլիջանում մեկնարկել է «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրը կրող քննարկում-համաժողովը« որը կազմակերպվել է ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի օժանդակությամբ։ Միջոցառման առանցքում ընկած են համաշխարհային հետճգնաժամային փոփոխված միջավայրում հանրային քաղաքականության միջոցով ներդրումների, արտահանման ու տնտեսական աճի խթանմանը, ինչպես նաև Հայաստանում աղքատության նվազեցմանը վերաբերող հարցեր։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ քննարկումներին մասնակցում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ և նախարարներ, ինչպես նաև Համաշխարհային բանկի թիմը` Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ լե Ուերուի գլխավորությամբ։ Միջոցառման մասնակիցների թվում են նաև միջազգային բարձրակարգ մասնագետներ և դասախոսներ` Չիլիի նախկին նախագահ Ռիկարդո Լագոսը, Լեհաստանի նախկին փոխվարչապետ և Ազգային բանկի նախագահ Լեշեկ Բալցերովիչը, Վենեսուելայի պլանավորման նախկին նախարար և Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցի տնտեսական զարգացման պրոֆեսոր Ռիկարդո Հաուսմանը, Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցի քաղաքական տնտեսության պրոֆեսոր Դանի Ռոդրիկը։

Քննարկումներն անցկացվելու են երեք փոխկապակցված թեմաների շուրջ` նորարարության, արտահանման ուղղվածության ու ներդրումների խթանում, պետության արդյունավետության բարելավում և սոցիալական կոալիցիայի ստեղծում` հանուն փոփոխության։ Կքննարկվեն համաշխարհային և տարածաշրջանային զարգացումները և միջազգային համապատասխան փորձի հիման վրա առաջ կքաշվեն գաղափարներ այն մասին, թե ինչպես կարող է հանրային քաղաքականությունը լավագույնս նպաստել Հայաստանի քաղաքացիների կյանքում անհրաժեշտ բարելավումների արագացմանը և Հայաստանի վերափոխմանն առավել հարուստ, կենսունակ ու բարգավաճող տնտեսության։ 
Համաժողովն իր աշխատանքները կավարտի սեպտեմբերի 12-ին։

11/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.91
+0.17
Եվրո (EUR)
448.91
-1.14
Ռուբլի (RUR)
4.9257
-0.0042
Լարի (GEL)
141.39
+0.14
40887
+171
Արծաթ
454.35
+2.92