Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՍՄԲԱՏ ԲՅՈՒՐԱՏԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ 30 ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ՈՒՄ
14/09/2010 20:37
Կիսվել

ՍՄԲԱՏ ԲՅՈՒՐԱՏԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ 30 ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում անցավ Բաց դռների օր` այս անգամ Սմբատ Բյուրատի անվան դպրոցի աշակերտների համար:

«Այժմ դուք կարող եք կերտել ձեր ապագան` ընտրելով մի ճանապարհ, որը մենք, որպես օրինակ, պատրաստ ենք ներկայացնել ձեզ», – ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ՙԲիզնես, որն ունի առաքելություն՚ թեմայով դասախոսության ընթացքում` աշակերտներին ներկայացնելով հաջողակ բիզնեսի զարգացման ռազմավարության մոդելը: Աշակերտներին ցուցադրվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-մոդելի օրինակներ` ներկայումս Հայաստանում ամենահզոր` ավելի քան 650 բնակավայրերում ծածկույթ ապահովող 3.5G ցանցի տեխնիկական հնարավորությունների շեշտադրմամբ: Ռալֆ Յիրիկյանը խոսեց նաև մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ֆինանսական ճգնաժամի պայմաններում  մարքեթինգային ռազմավարության և լուծումների մասին:

Դասախոսության մի առանձին հատված նվիրված էր Կորպորատիվ պատասխանատվության գաղափարին, որի` ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոդելը ներկայացվեց աշակերտներին: Կորպորատիվ պատասխանատվությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության ռազմավարության հիմքում ընկած բիզնես-մոտեցում է: Աշակերտները մասնավորապես հետաքրքրված էին Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ում աշխատելու հնարավորություններով: Ընկերության գլխավոր տնօրենը հավաստիացրեց, որ այժմ հայաստանյան երիտասարդները մասնագիտական կրթության և կարիերայի  ավելի լայն հնարավորություններ ունեն, համեմատ իր դպրոցական տարիների հետ, որոնք նա անց էր կացրել իր ծննդավայր Լիբանանում:

ՙՆորարարությունն է հաջողության տանող ուղին: Դուք պետք է գնահատեք Հայրենիքում սովորելու և աշխատելու` ձեզ ընձեռնված հնարավորությունը: Փոխեք ինքներդ ձեզ, զարգացրեք մասնագիտական հմտությունները, արդյունավետ օգտագործեք ժամանակը, մի հանձնվեք, կամավոր դարձեք, եթե չեք կարող աշխատանք գտնել: Ձեր նախասիրությունները, ոգեշնչվածությունը, հետաքրքրությունները և հասարակական ակտիվությունը կարիերայում լավագույն ուղեցույցը կլինեն՚, – խորհուրդ տվեց Ռալֆ Յիրիկյանն աշակերտներին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն անդրադարձավ նաև շուկայական մրցակցության, կորպորատիվ մշակույթի զարգացման խնդիրներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցելու կարևորությանը:

Դասախոսությունից հետո աշակերտները շրջեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում, տեխնիկական վարչությունում և Զանգերի կենտրոնում:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91