
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36093130 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետնման ենթակա պարտատոմսերի ծավալը 700 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 1մլրդ 590 մլն 455 հազար դրամ, հետգնված ծավալը` 700 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 692 820 448 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 12.8700 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ: