Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՄԵՂՐՈՒ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ
16/09/2010 14:34
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՄԵՂՐՈՒ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում hիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև 2007թ. մարտի 19-ին ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը և դրան հաջորդած «Արաքս գետի հիդրոէներգետիկ նախագծի ուսումնասիրության և իրականացման շրջանակում ՀՀ և ԻԻՀ սահմանային երթևեկության դյուրացման կանոնակարգը», ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ ՀՀ կառավարության և ԻԻՀ «Ֆարադ-Սեպասադ» ՀՁ միջև «Մեղրու հիդրոէլեկտրակայանի կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում հիմունքներով կառուցման» թույլտվության պայմանագրի կնքման առաջարկությանը։

Գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել է ՀՀ կառավարության անունից ստորագրել վերը նշված թույլտվության պայմանագիրը, ինչպես նաև պայմանագրից բխող օտարերկրյա ներդրումների պաշտպանության երաշխիքը։ Շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից հետո 15 տարի Մեղրու ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան ներդրողի կողմից կառուցվող 230 կՎ լարման էլեկտրահաղորդման գծով պետք է տեղափոխվի Իրան։ Շահագործման 15-րդ տարվա ավարտին Մեղրու ՀԷԿ-ը անհատույց փոխանցվելու է հայկական կողմին։ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այս որոշումը Հայաստանի համար ներդրումային կարևոր, խոշոր ծրագրի սկիզբն է։

Երկու այլ որոշումներով գործադիրը Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր) իրականացման նպատակով հաստատել է այդ ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը (ՀՕՏՇ), դրա փոխհատուցման սկզբունքները, ինչպես նաև ծրագրի համաձայն ՀՀ վարչական սահմաններում գտնվող բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության ձևերը։ Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի հաստատմամբ միասնական սկզբունքներով կիրականացվի հյուսիս-հարավ ճանապարհային մջանցքի ներդրումային ծրագրով իրականացվող հողատարածքների, շենքերի և շինությունների, բիզնեսի օտարումը, սեփականության օբյեկտների համար նկարագրության արձանագրությունների կազմումը։

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11