Տնտեսական

USD BUY - 383.00-0.50 USD SELL - 386.00+1.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 452.00+0.00
OIL:  BRENT - 70.36+2.10 WTI - 68.75+2.81
COMEX:  GOLD - 3370.30+0.76 SILVER - 39.08+3.41
COMEX:  PLATINUM - 1472.60+3.98
LME:  ALUMINIUM - 2607.50+0.42 COPPER - 9700.50+0.73
LME:  NICKEL - 15290.00+2.08 TIN - 33559.00+0.83
LME:  LEAD - 2044.00-0.58 ZINC - 2777.00+1.26
FOREX:  USD/JPY - 147.4+0.28 EUR/GBP - 1.1689+0.09
FOREX:  EUR/USD - 1.1689+0.09 GBP/USD - 1.3499-0.44
STOCKS RUS:  RTSI - 1068.61-3.29
STOCKS US: DOW JONES - 44371.51-0.63 NASDAQ - 20585.53-0.22
STOCKS US: S&P 500 - 6259.75-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 39569.68-0.19 TOPIX - 2823.24+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24139.57+0.46 SSEC - 3510.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8941.12-0.38 CAC40 - 7829.29-0.92
STOCKS EUR:  DAX - 24255.31-0.82
11/07/2025  CBA:  USD - 383.91+0.17 GBP - 519.24-2.57
11/07/2025  CBA:  EURO - 448.91-1.14
11/07/2025  CBA:  GOLD - 40887+171 SILVER - 454.35+2.92
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16/09/2010 14:41
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունն ընդունել է «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրով «Անվճար» նշմամբ Հայաստան ներմուծվող ապրանքների նկատմամբ հարկային և մաքսային արտոնություն կիրառելու երկու որոշում։ Դրանցից առաջինով արտոնություն է կիրառվում ՀՀ կառավարության և միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջև կնքված վարկային համաձայնագրերով իրականացվող «Էներգաինվեստ ծրագիր իրականացնող գրասենյակ» պետական հիմնարկի և «Հեիլոնգջիանգ N1 Թերմալ Փավեր Քնսթրաքշն Քորփորեյշն Հարբին Չինա» և «ԱԲԲ ԱԲ և Էլթել Նեթվորքս» համատեղ ձեռնարկության միջև կնքված պայմանագրերով երկու հասցեով, մյուսով` վերը նշված ՊՁ և այս վերջին ՀՁ միջև կնքված պայմանագրով ևս մեկ հասցեով Հայաստան ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Այդ ապրանքներից են պղնձե դողերը, պաշտպանության ստուգման սարքերը, միաֆազ լարման տրանսֆորմատորը, թվային երկկողմանի վահանակները, օպտիկական հզորության չափիչ մոդուլը, օպտիկամանրաթելային մոդուլի զոդող սարքը և այլն։
Կառավարությունը որոշել է փոփոխել և լրացնել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որով «Նատֆուդ» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը հետաձգվել էր երեք տարով։ Այժմ այդ ժամկետը երկարաձգվել է ևս հինգ ամսով, որպեսզի ընկերությունը հնարավորություն ունենա ձեռք բերել 1,9 մլն եվրոյի լրացուցիչ սարքավորումներ։

AMP
11/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.91
+0.17
Եվրո (EUR)
448.91
-1.14
Ռուբլի (RUR)
4.9257
-0.0042
Լարի (GEL)
141.39
+0.14
40887
+171
Արծաթ
454.35
+2.92