Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԵՊՀ-ՈՒՄ
17/09/2010 20:17
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԵՊՀ-ՈՒՄ

 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն ուսանողներին ներկայացրեց «ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն» դասախոսությունը, որի ընթացքում խոսեց ընկերության` կորպորատիվ պատասխանատվության ռազմավարության, ինչպես նաևգործունեության այլ ոլորտների մասին` շեշտադրումն անելով Հայաստանում 3G ամենամեծ ցանցին և ռազմավարականնշանակություն ունեցող այլ ոլորտներին առնչվող հարցերին: Ունկնդիրների մասնագիտական հետաքրքրություններըկանխորոշեցին դասախոսության հիմնական ուղղվածությունը. ուսանողներին հետաքրքրում էին ընկերության հասարակականգործունեությունն ու լրագրողների հետ հարաբերությունները: Քննարկումների առանցքային թեմաներն էին համապատասխանօրենսդրության շրջանակներում` լրագրողների համար ինֆորմացիայի հասանելիությունը, դրա հետ կապված գործընթացները,տրամադրման ձևերը, ինչպես նաև լրատվամիջոցների հետ աշխատանքը:

«Հասարակության տարբեր շերտերի հետ երկխոսություն և թափանցիկ հարաբերություններ հաստատելու առումովժուռնալիստիկան ամենակարևոր և պատասխանատու մասնագիտությունն է: Բոլոր տեսակի ընկերությունները պետք է լինենլրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ինչը կխթանի ընկերությունների պատասխանատու վերաբերմունքի դրսևորումըհաճախորդների և հասարակության հանդեպ, որոնք էլ հանդիսանում են երկրում գործող ցանկացած բիզնեսի հիմնականշահառուները»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: «Պետք է չմոռանանք նաև ժուռնալիստիկայի մեկ այլ կարևորգործառույթի` բիզնեսի և հասարակության միջև հետադարձ կապի ապահովման մասին: Այլ աղբյուրների հետ մեկտեղ,ընկերություններն իրենց գործունեության վերաբերյալ հասարակական ընկալման մասին տեղեկանում են նաև մամուլում տեղգտած հրապարակումներից, ինչն ինֆորմացիայի կարևոր աղբյուր է` ընկերության իմիջի և վարկանիշի մասին կարծիք կազմելուհամար»,- ՎիվաՍել-ՄՏՍ-ի հիմնական մոտեցումները ներկայացրեց Ռալֆ Յիրիկյանը: Հաճախորդների և հասարակությանհանդեպ պատասխանատու վերաբերմունքի դրսևորումը սերտ կապված է կորպորատիվ պատասխանատվության գաղափարիհետ` բիզնես-մոտեցում և միաժամանակ կառավարման գործառույթ, որն օգնում է հաղորդակցման, փոխըմբռնման ևհամագործակցության եզրեր ստեղծելուն և պահպանելուն` ընկերության և հասարակության միջև:

Քննարկման ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը շեշտեց ընկերությունների կողմից թափանցիկ աշխատաոճիընդունման անհրաժեշտության մասին` հիմնվելով «Հասարակությունն իրավունք ունի իմանալուե գաղափարի վրա:ՎիվաՍել-ՄՏՍ-ը համոզված է, որ հասարակության կարծիքին արագ արձագանքելը երաշխավորում է առաջատար դիրքեր`մատուցվող ծառայությունների որակի և նորարարությունների առումով:

Ռալֆ Յիրիկյանը ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին ներկայացրեց լրատվամիջոցների և հասարակության հետշփվելու ձևերը. անհրաժեշտ է ունենալ բազմալեզու կայքէջ` անընդհատ թարմացվող տեղեկատվությամբ, կազմակերպելմիջոցառումներ` լրատվամիջոցների մասնակցությամբ, և հրավիրել լրագրողներին` լուսաբանելու կազմակերպության ուշագրավիրադարձությունները, ունենալ հասարակության հետ կապերի հատուկ բաժին, որը պետք է զբաղվի լրատվամիջոցների հետաշխատանք կազմակերպելով, անցկացնել հեռահաղորդակցության և ֆինանսների հիմունքներին նվիրված դասընթացներլրագրողների համար` ոլորտի յուրահատկությունների մասին նրանց գիտելիքներն ընդլայնելու նպատակով: Հանդիսանալով ՄՏՍ միջազգային խմբի մաս, յուրաքանչյուր եռամսյակ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հրապարակում է գործունեության ֆինանսական ևգործառնական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները:

 

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21