Տնտեսական

USD BUY - 383.00-0.50 USD SELL - 386.00+1.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 452.00+0.00
OIL:  BRENT - 70.36+2.10 WTI - 68.75+2.81
COMEX:  GOLD - 3370.30+0.76 SILVER - 39.08+3.41
COMEX:  PLATINUM - 1472.60+3.98
LME:  ALUMINIUM - 2607.50+0.42 COPPER - 9700.50+0.73
LME:  NICKEL - 15290.00+2.08 TIN - 33559.00+0.83
LME:  LEAD - 2044.00-0.58 ZINC - 2777.00+1.26
FOREX:  USD/JPY - 147.4+0.28 EUR/GBP - 1.1689+0.09
FOREX:  EUR/USD - 1.1689+0.09 GBP/USD - 1.3499-0.44
STOCKS RUS:  RTSI - 1068.61-3.29
STOCKS US: DOW JONES - 44371.51-0.63 NASDAQ - 20585.53-0.22
STOCKS US: S&P 500 - 6259.75-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 39569.68-0.19 TOPIX - 2823.24+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24139.57+0.46 SSEC - 3510.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8941.12-0.38 CAC40 - 7829.29-0.92
STOCKS EUR:  DAX - 24255.31-0.82
11/07/2025  CBA:  USD - 383.91+0.17 GBP - 519.24-2.57
11/07/2025  CBA:  EURO - 448.91-1.14
11/07/2025  CBA:  GOLD - 40887+171 SILVER - 454.35+2.92
ՀՀ ՏՄՊՊՀ –  ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ  ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ Է ԿԻՐԱՌՎԵԼ «ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԲԸ ՆԿԱՏՄԱՄԲ
22/09/2010 15:46
Կիսվել

ՀՀ ՏՄՊՊՀ – ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ Է ԿԻՐԱՌՎԵԼ «ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԲԸ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀՀ ՏՄՊՊՀ  սեպտեմբերի 22-ի հերթական նիստում Հանձնաժողովը որոշեց անբարեխիղճ մրցակցության համար  պատասխանատվության միջոց կիրառել «ԱրմենՏել» ՓԲԸ նկատմամբ:

Ընկերությունը սպառողներին մատուցվում է «Hi-Line» («Հայ Լայն») ծառայություն, որի շրջանակներում իրականացվող ակցիաների վերաբերյալ զանգվածային լրատվության (այդ թվում` Ընկերության ինտերնետային կայքով) և արտաքին գովազդի միջոցներով սպառողներին տրամադրվում է տեղեկատվություն առ այն, որ «Hi-Line» ծառայությանը միանալու դեպքում այն կմատուցվի առանց որևէ վճարի` «0 դրամ մոդեմ, 0 դրամ միացում, 0 դրամ առաջին ամիսը»: 
  
Հանձնաժողով դիմած սպառողները բողոքել են, որ թեեւ մոդեմը հատկացվում է անվճար, սակայն, որպեսզի այն լիարժեք գործի, անհրաժեշտ է կատարել համակարգչային կարգավորումներ, միացումներ:

Նիստի ընթացքում մեկնաբանելով ստեղծված իրավիճակը` ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը մասնավորապես նշեց.
«Մոդեմը տրամադրվում է, սակայն դա բավարար չէ, անհրաժեշտ է կատարել նաեւ միացումներ, որոնք ինքնուրույն կատարելու դեպքում սպառողները որոշակի դժվարությունների են հանդիպում, իսկ երբ զանգահարում են «ԱրմենՏելի» «100» հեռախոսահամարին, ապա նրանց ուղղորդում են օգտվել համակարգչային միացումներ իրականացնող վճարովի ծառայությունից, որն արժե 3000 դրամ»:

Գովազդում հայտարարված եւ փաստացի մատուցվող ծառայությունների ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովի աշխատակիցների կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաեւ, որ «Hi-Line» ծառայությունն ակտիվացնելու և ծառայության սակագնային տարբերակն ընտրելու մասին դիմում-հայտի մեջ նշված է, որ  «Hi-Line» ծառայության ակտիվացման համար սպառողը պետք է վճարի 4800 դրամ:

ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին մատուցվող «Hi-Line» ինտերնետ ծառայության շրջանակում սպառողներին մատուցվող ««Hi-Line» Բոլորի համար» ակցիայի գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների ընթացքում «անվճար ակտիվացում» կամ «ակտիվացում 0 դրամ» բառերի փոխարեն «անվճար միացում» կամ «միացում 0 դրամ» բառերի օգտագործումը, ինչպես նաև որոշ սպառողների կողմից «Hi-Line» ծառայության ակտիվացման համար 3000 դրամ վճարելը Հանձնաժողովը որակեց որպես Ընկերության կողմից առաջարկվող կամ մատուցվող ծառայության պայմանների նկատմամբ հասարակության մոլորեցում` որոշում կայացնելով ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության գործողության համար կիրառել տուգանք` 500 000 դրամի չափով, հանձնարարել Ընկերությանը դադարեցնել և հետագայում բացառել գովազդի ընթացքում հասարակության մոլորեցմանը հանգեցնող գործողությունները կամ վարքագիծը եւ փոխհատուցել անբարեխիղճ մրցակցության հետեւանքով տուժած սպառողների կրած վնասները:

AMP
11/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.91
+0.17
Եվրո (EUR)
448.91
-1.14
Ռուբլի (RUR)
4.9257
-0.0042
Լարի (GEL)
141.39
+0.14
40887
+171
Արծաթ
454.35
+2.92