
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԿՊ-ՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 2 ՄԼՐԴ 179 ՄԼՆ 455 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 22-ին, տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39226111 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 179 մլն 455 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 179 մլն 455 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ:
Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 918 124 504 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.7596 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬յունը` 11.8998 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 8 դիլեր: