Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Բավրայի մաքսակետը Բագրատաշենի և Գոգավանի անցակետերի ժամանակավոր փակման փուլում օրական միջինում սպասարկել է 200-ից ավելի բեռնատար
12/02/2021 16:01
Կիսվել

Բավրայի մաքսակետը Բագրատաշենի և Գոգավանի անցակետերի ժամանակավոր փակման փուլում օրական միջինում սպասարկել է 200-ից ավելի բեռնատար

Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետում, չնայած եղանակային առանձնահատկություններին,  կանոնավոր իրականացվում է բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը։ 2020 թվականին, համավարակի և ռազմական դրության պայմաններում, ինչպես նաև աշնանը վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման պատճառով բեռնատարների ելումուտը Բագրատաշենի և Գոգավանի անցակատերից ժամանակավոր ուղորդվել էր Բավրա: Այդ շրջանում անցակետն աշխատել է ծանրաբեռնված: Մաքսակետի  պատասխանատուները վստահեցնում են` իրավիճակից հաջողվել է պատվով դուրս գալ, քանի որ քովիդով պայմանավորված՝ արգելված էր ուղևորների և թեթև մարդատար մեքենաների սահմանահատումը, հետևաբար ամբողջ ներուժն ուղղորդվել է հենց բեռնատարների սպասարկմանը: «2020թ. ընթացքում Բավրայի մաքսակետում բեռնատարների թողունակությունը օրական միջինը կազմել է 70-120 մեքենա, սակայն Բագրատաշենի և Գոգավանի անցակետերի ժամանակավոր փակման փուլում օրական սպասարկել ենք 200-ից ավելի բեռնատար տրանսպորտային միջոցներ»,-տեղեկացրել է ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային-կետ բաժնի պետի տեղակալ Արտակ Խաչատրյանը:

Վրաստանից Հայաստան սահմանը ցամաքային ճանապարհով արդեն կարող են հատել Վրաստանի քաղաքացիները՝ միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում: Բավրայի մաքսակետում փետրվարի 8-ից 11-ը սպասարկվել է Վրաստանի շուրջ 140 քաղաքացի:

Մաքսակետն ամբողջությամբ համալրված է անհրաժեշտ աշխատուժով և սարքավորումներով` սպասարկումը հնարավորինս արագ ու հարմարավետ իրականացնելու համար:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37