ԽԱՆՏԻ ՄԱՆՍԻՅՍԿ 2010. ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ (4-ՐԴ ՓՈՒԼ). ՀԱՅԱՍՏԱՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆ 3 – 2.5 – 1.5
Ռուսաստանի Խնատի Մանսիյսկ քաղաքում երեկ կայացել է շախմատի 39-րդ օլիմպիադայի 4-րդ մրցափուլը: Հայաստանի հավաքականը 2.5 – 1.5 հաշվով հաղթանակ է տարել Ռուսաստանի Դաշնության 3-րդ հավաքականի նկատմամբ: Առաջին մրցատախտակի վրա հաղթանակ է տարել Լևոն Արոնյանը, իսկ Վլադիմիր Հակոբյանը. Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը իրենց խաղերը ավարտել են ոչ-ոքի:4-րդ մրցափուլից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 8 միավոր և մրցաշարի առաջատարների շարքում է: Այսօր Հայաստանի հավաքականը կմրցի Ռուսաստանի 2-րդ հավաքականի հետ: