27/09/2010 11:01
COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼ Է ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
Սեպտեմբերի 25-ին ոսկու գինը շարունակել է աճել` հասնելով նոր ռեկորդային մակարդակի: Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում ուրբաթ գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները հատել են 1300 դոլար սահմանագիծը: Նշենք, որ ոսկու գների աճն առավելապես պայմանավորված է դոլարի փոխարժեքի անկմամբ, ինչպես նաև ԱՄՆ տնտեսության վերաբերյալ նոր վիճակագրության հրապարակմամբ:
2010 թվականի ընթացքում ոսկու գինն արդեն աճել է շուրջ 17%-ով:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
