ԽԱՆՏԻ ՄԱՆՍԻՅՍԿ 2010. ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ (5-ՐԴ ՓՈՒԼ). ՀԱՅԱՍՏԱՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆ 2 – 2.5 – 1.5
Ռուսաստանի Խնատի Մանսիյսկ քաղաքում երեկ կայացել է շախմատի 39-րդ օլիմպիադայի 5-րդ մրցափուլը: Հայաստանի հավաքականը 2.5 – 1.5 հաշվով հաղթանակ է տարել Ռուսաստանի Դաշնության 2-րդ հավաքականի նկատմամբ: Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը. Գաբրիել Սարգսյանը իրենց խաղերն ավարտել են իրենց ոչ-ոքի, իսկ Արման Փաշիկյանը գրանցել է հաղթանակ:
5-րդ մրցափուլից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 10 միավոր և մրցաշարի առաջատարների շարքում է: Այսօր Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի հավաքականի հետ: