Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ
27/09/2010 14:39
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր տիկին Ջոել լը Մորզելեկը և Գիտության և կրթության նախարարի խորհրդական Արայիկ Նավոյանը հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով: Ասուլիսի նպատակը Հայաստանում արվեստի կառավարման ոլորտում որակյալ մասնագետների պատրաստման բիզնես-կրթություն նախագծի ներկայացումն էր: Նախագիծն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` Հայաստանի առաջատար բջջային օպերատոր և մշակույթի բարեկամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համապարփակ աջակցությամբ:  Սա մեկ տարի տևողությամբ ՚Մշակութային հաղորդակցություն և կառավարումՙ  մագիստրոսական երկլեզու ծրագիր է, որն իրականացվում է Հայաստանի ֆրանսիական համալսարանի կողմից` ՚Տուլուզ 1 Կապիտոլՙ համալսարանի հետ համատեղ: Շրջանավարտները կստանան Հայաստանի և Ֆրանսիայի պետական նմուշի դիպլոմներ:

«Արվեստի և տուրիզմի կառավարման գործում որակյալ մասնագետների պատրաստումը միայն կրթության ոլորտի խնդիրը չէ: Անհրաժեշտ է պատրաստել մասնագետներ, որոնք ի վիճակի են ապահովելու Հայաստանի ապագան բոլոր մակարդակներում: Եվ մենք պատրաստակամորեն աջակցում ենք այս գործընթացին»,-հայտարարեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

Մագիստրոսական ծրագրի նպատակն այնպիսի մասնագետների պատրաստումն է, որոնք ի վիճակի են մշակել և իրականացնել մշակութային տուրիզմի և արվեստի խթանման ոլորտում գործող կազմակերպությունների մարքեթինգային ռազմավարությունը:

Ծրագրի շնորհիվ այս ոլորտում աշխատելու մեջ հետաքրքրվածները փայլուն հնարավորություն են ստանում ձեռք բերելու արվեստի ոլորտում բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան: Այս ծրագրի շրջանակներում ուսանողները կուսումնասիրեն արվեստի ոլորտում արդիական խնդիրները և քաղաքականությունը: Ավարտելով այս դասընթացը, շրջանավարտները կտիրապետեն կառավարման համապատասխան հմտությունների, որոնց շնորհիվ կկարողանան ուժեղացնել մշակութային տուրիզմի և արվեստի կառավարման ոլորտում գործող հայաստանյան ընկերությունների մրցակցային դիրքերը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է բարձրագույն կրթության ոլորտի հետ արդյունավետ համագործակցության հարցում ընդլայնելու արվեստի և տուրիզմի կառավարման ոլորտում դասավանդման և հետազոտական հնարավորությունները: Մենք պետք է հաշվի առնենք, որ սա շատ կարևոր մասնագիտություն է զարգացած տնտեսությամբ երկրներում: Այսօր արվեստի մենեջերները պետք է տիրապետեն բիզնես կառավարման հմտությունների, որպեսզի կարողանան դառնալ արդյունավետ կառավարողներ: Բիզնեսի ոլորտում կրթությունը կարող է նպաստել ցանկացած տեսակի բիզնեսին, հատկապես` նոր ի հայտ եկողների զարգացմանը, ինչպիսին արվեստի և տուրիզմի բիզնեսն է, որն իր տեղն է փնտրում համաշխարհային շուկայում: Արվեստը և մշակութային տուրիզմը Հայաստանի մրցակցային առավելություններն են, և ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հանդիսանալով կորպորատիվ պատասխանատու ընկերություն, ամբողջապես աջակցում է բիզնեսի կառավարման մասնագետների պատրաստման հարցում տեսականը գործնականի հետ համատեղելու գործում»,-ավելացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մշակութային հաղորդակցության և կառավարման մեկամյա մագիստրոսական դասընթացը նպատակ ունի պատրաստելու պատկերասրահների, նվագախմբերի, թատրոնների, փառատոնների, թանգարանների, կինոթատրոնների, ինչպես նաև մշակութային հատուկ ծրագրերի կազմակերպման և կառավարման մասնագետներ:

«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը հայաստանյան 32-րդ բուհն է, որի հետ Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում համագործակցում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: Ծրագրի իրականացման մեկից ավելի տարվա ընթացքում տեղական և արտասահմանյան համալսարանների ավելի քան 4400 ուսանող մասնակցել է հրավիրյալ դասախոսությունների, ավելի քան 140-ը` այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ դպրոց, և 150 ուսանող էլ` ընկերության տարբեր վարչություններում անցել են ուսումնական պրակտիկա` ստանալով ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների մասնագիտական խորհրդատվությունը:

 

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91