ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել 23 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT23073115 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 759 մլն 780 հազար դրամ, որից մրցակցային` 1մլրդ 759մլն 780 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 951 895 683 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.2998 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.4000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 10 դիլեր և գանձապետական պահառուն: