Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԹԵՈԴՈՐ ԱՔՍԵՆՏՈՎԻՉ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ
27/09/2010 23:07
Կիսվել

ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԹԵՈԴՈՐ ԱՔՍԵՆՏՈՎԻՉ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչին (1859-1938 թթ.): Հուշադրամը թողարկվել է «Աշխարհի նկարիչները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում: Հուշադրամի դիմերեսի դաշտում պատկերված է Թեոդոր Աքսենտովիչի  կտավից մի դրվագ` կանացի դիմանկարի տեսքով: Դաշտի աջի վերևում Հայաստանի Հանրապետության զինանշանն է, որից վերև հորիզոնական նշված է թողարկման տարեթիվը` 2010: Դաշտի աջի ներքևում երեք տողով անգլերեն և հայերեն նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` DRAM, 100 և ԴՐԱՄ: Դաշտի եզրաշուրթով` վերևում հորիզոնական հայերեն և ձախում ուղղահայաց անգլերեն մակագրված են համապատասխանաբար` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ և REPUBLIC OF ARMENIA: Դիմանկարից աջ ներքևում եզրաշուրթի մոտ նշված է դրամահատարանի առևտրային նիշը:

Հուշադրամի դարձերեսի ձախում Թեոդոր Աքսենտովիչի դեպի աջ շրջված դիմապատկերն է: Դաշտի աջում պատկերված է Թեոդոր Աքսենտովիչի կտավից մի դրվագ, որի ներքևում զետեղված է նկարչի ստորագրությունը: Կտավի պատկերը եզրագծված է երեք կողմից: Վերևի աջում եզրաշուրթի մոտ հորիզոնական անգլերեն մակագրված է TEODOR AXENTOWICZ: Ներքևի աջում եզրաշուրթի մոտ հորիզոնական նշված են նկարչի ծննդյան և մահվան տարեթվերը` 1859-1938:  Հուշադրամը պարագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:

Ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ուրսուլա Վալեժակը: Հուշադրամը դրվագվել է Լեհստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը. Անվանական արժեքը` 100 դրամ, մետաղը և հարգը`  արծաթ, 925 + 50, զանգվածը` 28,28 + 0,25 գ, դրամաշուրթը`հարթ, որակը` պրուֆ, տպաքանակը` մինչև 4000 հատ:

 

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2