ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 28-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, վերաձևակերպվել է «ՋԻ ԷՖ ՍԻ ՋԵՆԵՐԱԼ ՖԱՅՆԵՆՇԼ ԸՆԴ ՔՐԵԴԻԹ ՔՈՄՓԱՆԻ» ՈւՎԿ ՓԲԸ-ի լիցենզիան:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` գրավատան կազմակերպման լիցենզիա է տրամադրվել «ԿԱՐԵՆ ՄԵԾ» ՍՊԸ-ին: Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա է ստացել «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍՊԸ թիվ 7 մասնաճյուղը:
Խորհուրդը փոփոխություն է կատարել նաև «ՀՀ կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները» որոշման մեջ: