ԱՅՍ ՏԱՐԻ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆՆ ՈՒՂՂՎԵԼ Է 19,7 ՄԼՐԴ ԴՐԱՄ
2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեից 19.7 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով իննամսյա ծրագրի 75.4%-ը: Մասնավորապես` նշված գումարից 11.8 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 7.9 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 125.2%-ով կամ 10.9 մլրդ դրամով, ընդ որում, աճ է արձանագրվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի գծով: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյաների համաձայն` անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 11.7 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով իննամսյա ծրագրի 86.5%-ը և 4.1%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: