Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ` ՈՒԹԵՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ
28/09/2010 19:13
Կիսվել

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ` ՈՒԹԵՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Տեղեկատվության ազատության օրվա մեր հանդիպումներն արդեն ավանդական են դառնում։ Ես միշտ մասնակցում են այս միջոցառմանը` նպատակ ունենալով կարևորել տեղեկատվության ազատության խնդիրը։ Այսօր ևս ուզում եմ անդրադառնալ այդ խնդրին` օգտվելով այս հնարավորությունից, քանի որ տեղեկատվության ազատության համար պայքարողները, հասարակական կազմակերպությունները, մարդիկ, որոնք հետաքրքրված են այս խնդրով, զանգվածային լրատվության միջոցները հնարավորություն ունեն գնահատել ստեղծված իրավիճակը, բացահայտել խնդիրները, ինչպես նաև նայել դեպի ապագան` ինչ անելիքներ ունենք մենք այս բնագավառում։ 

Առաջին հերթին ես կարևորում եմ, որպեսզի պետական կառավարման մարմինները լինեն բաց և թափանցիկ իրենց գործունեության ընթացքում, և այդ առումով մենք բավական լուրջ ջանքեր ենք գործադրում, որպեսզի բոլոր որոշումները, որ ընդունվում են պետական մարմինների կողմից, հասանելի լինեն հասարակության համար, ինչպես նաև որոշումների նախագծերը նախապես հասարակության հետ քննարկման առարկա դառնան։ Դա հնարավորություն է տալիս պետական մարմիններին հաշվի առնել հասարակության կարծիքը, հասարակական կազմակերպությունների կարծիքը, մեր քաղաքացիներին մտահոգող վերաբերմունքը։ Այս առումով մենք բավական լուրջ ձեռքբերումներ ունենք, ունենք, իհարկե, նաև դեռևս լուրջ անելիքներ և բացթողումներ։ 

Երկրորդ խնդիրը, որ այս տեսակետից կարևոր է դառնում, արդյոք հասարակությունը պատրաստ է աշխատել այդ տեղեկատվության հետ։ Այս երկրորդ խնդիրը և այս հարցադրումը կարևոր է այնքանով, որ այս փոխկապակցվածությունը պետական մարմինների բաց և թափանցիկ աշխատելու և հասարակության կարողությունը այդ տեղեկատվության հետ աշխատելու երկկողմանի հարաբերություններ են և այդտեղ հավասարակշռվածությունը պետք է մենք կարողանանք ապահովել։ Այդ տեսակետից մենք կարևորում ենք մեր համագործակցությունը բազմաթիվ հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, որոնք օժանդակում են հասարակական կազմակերպություններին նրանց կայացման գործում, որպեսզի հասարակական կազմակերպությունները ևս պատրաստ լինեն այս երկխոսությանը։ Խնդիրը կայանում է նրանում, որ մենք առաջին անգամ ամբողջությամբ բաց ներկայացնում ենք մեր բոլոր որոշումների քննարկումը էլեկտրոնային եղանակով, և ավելին, այդ տեղեկատվության ծավալները տասնապատիկ անգամ ավելացել են, և ցանկացած պետական ծախս, այդ պետական ծախսի հիմնավորում, ցանկացած կառավարության որոշում, որը վերաբերում է ֆինանսական միջոցների օգտագործմանը, այսօր բաց և հրապարակային տեղադրված է մեր էլեկտրոնային կայքէջում։ Շատ հաճախ հետևելով զանգվածային լրատվության միջոցների կողմից տարածվող տեղեկատվությանը` ես տեսնում եմ, որ այդ բաց տեղեկատվությունը, որ տեղադրված է մեր կայքէջերում, չի օգտագործվում։ Վերլուծաբանները, հասարակական կազմակերպությունները չեն օգտվում այդ կայքէջերից իրենց վերլուծություններն իրականացնելիս, այլ ավելի շատ հիմնվում են այն տեղեկատվության վրա, որոնք շրջանառվում են զանգվածային լրատվության միջոցների կողմից։ Տեղեկատվության հասանելիությունը, տեղեկատվությունից օգտվելու իրավունքը պետք է իրացվի, և դա նշանակում է, որ մենք ձեզ հետ միասին պետք է մտածենք, թե ինչպես անենք, որ այդ տեղեկատվությունն ավելի օգտագործելի լինի հասարակական կազմակերպությունների համար, որովհետև բացատրություններից մեկը կայանում է նրանում, որ այն մեծածավալ տեղեկատվությունը, որ մենք տեղադրում ենք մեր կայքէջերում, դժվար է օգտագործել, որովհետև եթե մենք մինչև վերջին ստորակետը տրամադրում ենք տեղեկատվություն բյուջետային գործընթացի վերաբերյալ բոլոր մանրամասնություններով, որպեսզի ընդհանրական պատկեր ստանա լրատվական միջոցի աշխատակիցը, անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի որոշակի անալիտիկ աշխատանք կատարվի, և նա կարողանա պատկերացնել, թե այդ տեղեկատվությունն ինչ բովանդակություն է իր մեջ պարունակում։ Սա նշանակում է, որ մենք ձեզ հետ միասին դեռևս ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի այդ իրավունքից կարողանանք բոլորս հավասարապես օգտվենք։ Եվ դրանից, բնականաբար, շահելու է մեր հասարակությունը։ Այս բնագավառում առկա բացերից մեկը կայանում է նրանում, որ մենք դեռևս չունենք մասնագիտացված կազմակերպություններ, որոնք այդ տեղատվությունը վերլուծում են, և ամեն մեկն իր տեսանկյունից այդ տեղեկատվությունը պրոֆեսիոնալ ձևով ու իր մեկնաբանություններով ներկայացնում է հանրությանը։ Այսինքն` ոչ պետական, մասնավոր, հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են այդ ինֆորմացիայի հետ և մասնագիտական եզրակացություններ են ներկայացնում հանրությանը` փորձելով լինել օբյեկտիվ։ Ցավոք, այդպիսի կազմակերպությունների տեսակարար կշիռը մեր հանրային կյանքում այնքան էլ մեծ չէ, և շատ ավելի մեծ տեսակարար կշիռ են զբաղեցնում այն կազմակերպությունները, որոնք աշխատում են քաղաքական դաշտում և տալիս են մշտապես քաղաքական մեկնաբանություններ, որոնք նույնպես կարևոր են և անհրաժեշտ։ Բայց եթե այդ քաղաքական մեկնաբանություններին զուգորդվեր նաև հասարակական և մասնագիտական կազմակերպությունների պրոֆեսիոնալ տեղեկատվությունը և վերլուծությունը, ապա տեղեկացված լինելու այս դաշտը կլիներ ավելի բաց, ամբողջական, ու հասարակությունը կկարողանար ավելի ամբողջական ձևով իրացնել տեղեկացված լինելու իր իրավունքը։

Կարծում եմ, որ դեռևս միասին ճանապարհ ունենք անցնելու։ Շնորհակալ եմ այն միջազգային կազմակերպություններին, որոնք օժանդակում են և՛ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, և՛ հասարակական կազմակերպություններին այս բնագավառում, որպեսզի տեղեկացված լինելու հնարավորությունից կարողանանք լիիրավ օգտվել` հաշվի առնելով նաև միջազգային փորձը և զարգացած երկրների անցած ճանապարհը։

Եվս մեկ ամգամ շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր տոնի կապակցությամբ։

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90