Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
WWW.E-GOV.AM-Ը ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔ
28/09/2010 19:16
Կիսվել

WWW.E-GOV.AM-Ը ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔ

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն մասնակցել է Տեղեկատվության ազատության 8-րդ ամենամյա մրցանակաբաշխությանը, որը 2003 թվականից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպում է սեպտեմբերի 28-ին Տեղեկատվության ազատության միջազգային օրը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ներկաներին և կարևորել տեղեկատվության ազատությունը, խոսել է ոլորտում առկա հիմնախնդիրների մասին։ «Առաջին հերթին ես կարևորում եմ պետական կառավարման մարմիններ իրենց գործունեության ընթացքում բաց և թափանցիկ լինելը։ Եվ այդ առումով մենք բավականին լուրջ ջանքեր ենք գործադրում, որպեսզի բոլոր որոշումները, որոնք ընդունվում են պետական մարմինների կողմից հասանելի լինեն հասարակայնության համար և մինչև դրանց ընդունումը նախապես ներկայացվեն հասարակության քննարկմանը։ Դա հնարավորություն է տալիս պետական մարմիններին հաշվի առնել հասարակական կարծիքը»։

Վարչապետը խոսել է հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների միջև համագործակցության կայացման մասին, նշելով, որ նաև վերջիններիս միջոցով պետք է ապահովել հասարակության ու պետական մարմինների երկխոսությունը` տեղեկատվության ստացման գործում։ Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ առաջին անգամ էլեկտրոնային տարբերակով հասարակությանն է ներկայացվել կառավարության բոլոր որոշումները։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում որպես բաց ու լավ աշխատանքի խորհրդանիշ տրվել է Ոսկե բանալի, իսկ կառավարության էլեկտրոնային կառավարման www.e-gov.am կայքն արժանացել է 2010 թվականի տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային անվանակարգին։ 
Մրցանակին արժանանալու առիթով կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել և նշել, որ այդ աշխատանքը կատարվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ։ «Առաջին իսկ տեղեկատվությունը, որ մենք տեղադրել ենք կառավարության կայքէջում մինչև www.e-gov.am կայքի ստեղծումը, դրանք ըստ պայմանագրերի պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից պետական բյուջեից ստացվող ֆինանսավորման բացվածքն էր»,-նշել է կառավարության աշխատակազմի ղեկավարը։

AMP
29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85