Սոցիալական

USD BUY - 382.00+0.50 USD SELL - 384.50+0.00
EUR BUY - 439.00+5.00 EUR SELL - 441.00+0.00
OIL:  BRENT - 69.67-3.02 WTI - 67.26-3.08
COMEX:  GOLD - 3416.00+2.22 SILVER - 37.11+1.23
COMEX:  PLATINUM - 1330.80+2.73
LME:  ALUMINIUM - 2566.00+0.04 COPPER - 9630.50+0.20
LME:  NICKEL - 14987.00+0.34 TIN - 33378.00+2.04
LME:  LEAD - 1971.50+0.05 ZINC - 2727.00-1.21
FOREX:  USD/JPY - 150.83+0.00 EUR/GBP - 1.1584+1.44
FOREX:  EUR/USD - 1.1584+1.44 GBP/USD - 1.3278+0.63
STOCKS RUS:  RTSI - 1069.82-0.17
STOCKS US: DOW JONES - 43588.58-1.23 NASDAQ - 20650.13-2.24
STOCKS US: S&P 500 - 6238.01-1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 40799.60-0.66 TOPIX - 2948.65+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24507.81-1.07 SSEC - 3559.95-0.37
STOCKS EUR:  FTSE100 - 9068.58-0.70 CAC40 - 7546.16-2.91
STOCKS EUR:  DAX - 23425.97-2.66
01/08/2025  CBA:  USD - 383.55-0.27 GBP - 504.98-2.66
01/08/2025  CBA:  EURO - 437.67-1.34
01/08/2025  CBA:  GOLD - 40679-96 SILVER - 446.64-21.3
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍԻՆ
29/09/2010 13:37
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍԻՆ

«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ելույթ է ունեցել սոցիալական գործընկերությանը նվիրված ազգային կոնֆերանսի շրջանակներում` «Սոցիալական գործընկերություն. Իշխանության, բիզնեսի և հասարակության քաղաքակիրթ փոխհարաբերությունների փիլիսոփայությունըե թեմայով:

«Հարգելի նախագահ, տիկնայք և պարոնայք.
Այսօրվա իմ ելույթում կցանկանայի անդրադառնալ զարգացման տեսանկյունից ետ խորհրդային երկրների սոցիալական գործընկերության որոշ առանձնահատկություններին, կիսվել ռուսական փորձով, իսկ վերջում կանգ առնել “ՎիմպելԿոմ Լթդ”-ի և “ԱրմենՏել” ընկերության գործունեության վրա:

Սոցիալական գործընկերությունն այսօր փոխշահավետ համագործակցություն է եռամիության հասարակական այն եռանկյունու շրջանակներում, որի կողմերն են պետությունը, գործատուները եւ աշխատակիցները: Ժամանակակից աշխարհում, որը լի է բազմաթիվ սոցիալական խնդիրներով, միայն նշված կառույցների կառուցողական փոխգործակցությունը կարող է թույլ տալ մարդկանց համար ապահովել հավասար հնարավորություններ արժանավայել կյանքի համար:

Սոցիալական համակարգը ստեղծվում է բնակչության բոլոր շերտերի շահերից ելնելով, սակայն սոցիալական հակամարտությունները միայնակ չեն կարող հաղթահարել ոչ պետությունը, ոչ բիզնեսը, ոչ առանձին վերցրած քաղաքացին: Եռանկյունու կողմերից յուրաքանչյուրի ներկայացուցիչները յուրովի են դիտարկում սոցիալական խնդիրները, բայց, այնուամենայնիվ, երկխոսությունն այստեղ ոչ միայն հնարավոր է, այլեւ` պարտադիր:

Ես հակված եմ  “սոցիալական գործընկերություն” երեւույթն ընկալել ոչ միայն որպես հակամարտային սոցիալական-աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեթոդ, այլ` որպես բարդ, բազմաշերտ հասարակական գործընթաց:

Սոցիալական գործընկերության թեմայով բազմաթիվ հոդվածներում եւ հետազոտություններում նկատվում է հիմնարար մի միտք. պետության ու բիզնեսի առաջընթացն ու տնտեսական զարգացումը հնարավոր է միայն գործընթացի երեք կողմերի միջեւ կառուցողական երկխոսության եւ երկարաժամկետ համագործակցության պայմաններում: Հենց այդ պատճառով սոցիալական գործընկերությունն ավելի հաճախ դուրս է գալիս առաջնային պլան, երբ մենք մտածում ենք հասարակական ինստիտուտների զարգացման ռազմավարական ուղղությունների մասին:

Զարգացած տնտեսական շուկա ունեցող երկրները սոցիալական գործընկերության համակարգի կիրառման դրական փորձ ունեն: Հաշվի առնելով Միջազգային Աշխատանքի կազմակերպության մեծ փորձը, սոցիալական գործընկերությունը կարելի է վսահորեն համարել տնտեսական կայունությանն ու զարգացմանը նպաստող ապահով և փորձված սոցիալական համակարգ:

Ռուսաստանում զարգանում է սոցիալական գործընկերության ամենբարդ համակարգերից մեկը, ինչը տարբերվում է մյուսներից իր բազմաստիճան բնույթով և կառուցվածքով: Ի տարբերություն այլ երկրների, Ռուսաստանում պետության մասնակցությունը հասրակական ինստիտուտների փոխհարաբերություններում ավելի մեծ է: Վերջին տասնամյակի ընթացքում ոչ առևտրային կազմակերպությունները երաշխավորել են իրենց որպես սոցիալական գործընկերության հեռանկարային սուբյեկտ: 

“ՎիմպելԿոմ Լթդ”-ին որպես խոշոր գործատու և անդրազգային բիզնես մեծ նշանակություն է տալիս ոչ կառավարական կազմակերպությունների հետ կապ հաստատելուն: Այլ կերպ ասած, տեղի է ունենում անցում սոցիալական խոցելի խավերին հասցեական օգնություն ցուցաբերելուց դեպի կառուցվածքային ծրագրերի իրականացում, որը նպատակ ունի խնդրին տալ համակարգված որոշում պետական կառույցների հետ համատեղ:

Ընկերության վարած քաղաքականությունը Հայաստանում բխում է այն գաղափարից, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման բաղկացուցիչ մաս է կազմում ոչ այնքան քաղաքականությունը և ոչ էլ տնտեսությունը, որքան պետության, բիզնեսի և հասարակության փոխհարաբերությունների մշակույթը:

Իշախանության և բիզնեսի փոխհարաբերություններում հիմնական խնդիրներից մեկը հասարակության սոցիալական զարգացման և սոցիալական խնդիրների լուծման գործընթացում սուբյեկտներից յուրաքանչյուրի պատասխանատվության չափաբաժինը որոշելն է: Ոչ գիտության մեջ, ոչ էլ գործնականում չկա այս հարցի լուծման միասնական մոտեցում: Ոմանք ենթադրում են, որ հասարակության զարգացումը մեծապես պայմանավորված է բիզնեսով, որն այսպես կոչված եվրոպական մոտեցումն է, որին հիմնականում հարում են ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները և պետական մարմիները:  Մյուսները կիսում են ամերիկյան մոտեցումը, որի համաձայն բիզնեսի գերխնդիրներն է ապահովել մաքսիմալ եկամուտ, իսկ սոցիալական խնդիրների լուծման պատասխանատվությունը կրում է պետությունը:

Հայաստանում հասարակությունը և պետությունը ցանկացած բիզնեսի կարևորագույն գործընկերն են հանդիսանում: Քանի որ, հասարակությունը և պետությունը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում բիզնեսի նկատմամբ, վերջիններս պետք է աջակցեն բիզնեսին այնպես, որ անձնական հետաքրքրությունը բիզնեսի հանդեպ չկորչի: Բիզնեսի հիմանական պատասխանատվությունն է արդյունավետ վարել գործը, ստանալ եկամուտ և վճարել հարկերը: Բայց Հայաստանը գտնվում է անցումային փուլում և կան ավելի ծայրահեղ հարցեր, այդ իսկ պատճառով նման խնիդիրների լուծման համար անհրաժեշտ է բիզնեսի և հասարակության առավել ակտիվ մասնակցություն:

Հանդիսանալով երկրի խոշորագույն գործատուներից մեկը` “ԱրմենՏել” ընկերությունը որոշ աստիճանով նաեւ համակարգ ձեւավորող ընկերություն է: Չէ՞ որ բացի մի քանի հազար սեփական աշխատակիցների հետ աշխատանքից, ընկերությունը փոխգործակցում է տասնյակ, եթե ոչ հարյուրավոր փոքր եւ միջին ձեռնարկությունների հետ, հանդիսանում է պետության եւ հասարակության հուսալի գործընկերը բազմաթիվ կարեւոր, եթե չասենք կենսական անհրաժեշտության ծրագրերի աջակցության գործում` ուղղված պետական ինստիտուտների ամրապնդմանն ու կենսական սոցիալական խնդիրների լուծմանը: Մենք, ինչպես ոչ ոք, լիովին գիտակցում ենք հասարակական քննարկումների կարեւորությունը առաջիկա համաժողովի շրջանակներում: Իմ կարծիքով, սոցիալական գործընկերության մոդելն ամբողջությամբ կիրառվել է մեր ընկերության ներդրումային, սոցիալական եւ առեւտրային նախաձեռնություններում: Բացի դրանից, “ԱրմենՏել”-ն արդեն երկար ժամանակ հանդիսանում է պատասխանատու գործատուի վառ օրինակ իր աշխատակիցների համար:

Վստահ եմ, որ բիզնեսի պատասխանատվությունը մեր հասարակության առջեւ արտահայտվում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին օժանդակելու միանման աստիճանով, պատասխանատու վերաբերմունքով մեր բիզնես-գործընկերների եւ, որ պակաս կարեւոր չէ, մեր աշխատակիցների ու նրանց ընտանիքների նկատմամբ: Մենք պատրաստ ենք սոցիալական գործընկերության շրջանակներում կիսել ամենատարբեր նախագծերի իրականացման մեխանիզմները եւ կուտակած փորձը: Հուսով եմ` որ այսօրվա քննարկումը կդառնա եւս մեկ քայլ սոցիալական գործընկերության օպտիմալ մոդելի մշակման ճանապարհին, իսկ մենք կանենք մեզնից կախված ամեն հնարավոր բան»:

AMP
01/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.55
-0.27
Եվրո (EUR)
437.67
-1.34
Ռուբլի (RUR)
4.786
+0.0204
Լարի (GEL)
141.83
+0.02
40679
-96
Արծաթ
446.64
-21.3