Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
ՀՀ ԿԲ-ն գնահատել է «Վիճակագրական կյանքի արժեքը». ի՞նչ տնտեսական նշանակություն ունի գնահատականը
27/11/2025 23:26
Կիսվել

ՀՀ ԿԲ-ն գնահատել է «Վիճակագրական կյանքի արժեքը». ի՞նչ տնտեսական նշանակություն ունի գնահատականը

ՀՀ Կենտրոնական բանկի 2025թ. ապրիլին հրապարակած հետազոտական ամփոփագիրը անդրադառնում է կարևոր, սակայն հանրային հարթակում քիչ քննարկվող թեմայի՝ վիճակագրական կյանքի արժեքին (VSL)։ Թեման առավել հաճախ կիրառվում է միջազգային տնտեսագիտության, առողջապահական քաղաքականության և անվտանգության կարգավորումների մեջ, բայց այն նույնքան կարևոր է նաև Հայաստանում՝ հատկապես երբ պետությունն գնահատում է առողջապահության, ճանապարհային անվտանգության, աշխատավայրերի անվտանգության կամ շրջակա միջավայրի ոլորտներում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։

Ի՞նչ է «վիճակագրական կյանքի արժեքը» և ինչո՞ւ է այն կարևոր պետության համար

VSL–ը տնտեսագիտական ցուցիչ է, որը գնահատում է, թե որքան է հասարակությունը պատրաստ վճարել՝ մահվան հավանականությունը նվազեցնելու համար, օրինակ հետևյալ դեպքերում․

  • արժե՞ արդյոք ներդրում անել ճանապարհային անվտանգության նոր ծրագրերում,
  • արդյո՞ք հակածխախոտային քաղաքականության ծախսերը փոխհատուցվում են հանրային առողջության բարելավմամբ։

Նման ուսումնասիրություններն անհրաժեշտ են տնտեսական քաղաքականության կարգավորման համար, քանի որ թույլ են տալիս գնահատել՝ տվյալ ոլորտում «կանխված մահվան» տնտեսական արժեքը արդյո՞ք գերազանցում է ծրագրի իրական ծախսերը։

Ի՞նչ մեթոդաբանություն է կիրառել ԿԲ-ն

ՀՀ կենտրոնական բանկը վիճակագրական կյանքի արժեքը հաշվարկում է երեք մեթոդաբանությամբ։

Առաջինը մարդկային կապիտալի մեթոդն է, որը հաշվարկվում է կյանքի ընթացքում ստացված եկամուտների հանրագումարով։ Եկամուտ ստանալու ժամանակահատվածը համարվում է աշխատանքային տարիքը։ Կախված տարիքային խմբից հաշվարկվել է միջին VSL՝ 340․8 հազար դոլար։

Հիմնական մոդելը հետևում է միջազգային ստանդարտին՝ աշխատանքային ռիսկերով պայմանավորված շուկայական մեթոդին, որը ուսումնասիրում է՝ որքան ավելի բարձր վարձատրություն է պահանջվում բարձր ռիսկով աշխատանք կատարելու համար։

Կիրառվում է հետևյալ բանաձևը․

ln(w𝐢,𝐣,k) = α + βp𝐢,𝐣,k+ γX𝐢,𝐣,k+ ε𝐢,𝐣,k, որտեղ

  • w — աշխատավարձ,
  • p — աշխատանքի ռիսկայնություն,
  • X — աշխատողի առանձնահատկություններ (կրթություն, փորձ և այլն):

Այս մոդելում β գործակիցը ցույց է տալիս, թե հանրությունը (աշխատողները) իրականում ինչքան է «գնահատում» ռիսկի նվազման իրադրությունը։ Ըստ այս մեթոդի VSL-ը կստացվի 908․1 հազար դոլար։

Մոդելն օգտագործվում է ողջ աշխարհում՝ ներառյալ ԱՄՆ, ԵՄ, Հնդկաստան և այլ երկրներ։

Նաև կիրառվում է վճարելու պատրաստակամության մեթոդը։ Այս մեթոդը հիմնված է այն տրամաբանության վրա, թե որքան են մարդիկ պատրաստ վճարել մահվան կամ վնասվելու ռիսկի նվազեցման համար։ Այս մեթոդով հաշվարկներից հետո ստացվել է վիճակագրական կյանքի արժեքի գնահատականը՝ շուրջ 368.5 հազար դոլար։

Անդրադառնալով կարող ենք նշել, որ Հայաստանի վիճակագրական կյանքի արժեքը գտնվում է 340,800–908,100 ԱՄՆ դոլարի միջակայքում՝ հաշվարկված աշխարհում կիրառված տարբեր մեթոդաբանություններով։

Ինչո՞ւ է Հայաստանում անհրաժեշտ VSL-ի գնահատումը

Հայաստանում VSL-ը կիրառելի է մի շարք ոլորտներում․

  • Ճանապարհային անվտանգություն,
  • շինարարության և արդյունաբերության աշխատավարձային ռիսկեր,
  • օդի որակի բարելավում,
  • առողջապահական ոլորտի ծրագրեր։

ԿԲ-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ճիշտ հաշվարկված քաղաքականությունները ոչ միայն նվազեցնում են մահացությունը, այլև ապահովում են երկարաժամկետ տնտեսական շահույթ երկրի համար։ Հայաստանում դրա ներդրումը կարող է բարձրացնել պետական ծրագրերի արդյունավետությունը և մարդկանց կյանքի որակը՝ ավելի հիմնավոր որոշումների միջոցով։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9