Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀՀ ՏՄՊՊՀ  – «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՈՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱՆ» ՏՈՒԳԱՆՎԵԼ  Է 5 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ
29/09/2010 15:27
Կիսվել

ՀՀ ՏՄՊՊՀ – «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՈՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱՆ» ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 5 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ

Այսօր, սեպտեմբերի 29-ի նիստում ՀՀ ՏՄՊՊՀ-ը որոշում կայացրեց «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  օրենքի մի շարք խախտումների համար: Դրանցից մի քանիսը վերաբերում է ընկերության արտադրության տարբեր տեսակի հավկիթների վրա պարտադիր մակնշման բացակայությանը, որն օրենքով որակվում է իբրեւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորում:  

Հիշեցնենք, որ, ի թիվս ձու արտադրող 4 այլ տնտեսվարողների, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» նույն խախտումը կատարելու համար արդեն իսկ մեկ անգամ պատասխանատվության ենթարկվել է հանձնաժողովի հուլիսի 28-ին կայացրած որոշմամբ` ստանալով որոշումն ուժի մտնելուց 20-օրյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարություն:

Օգոստոսի 30-ին, ժամեկտը լրանալուց 10 օր անց, Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հանձնարարությամբ, երեւանյան խոշոր առեւտրի կետերում (6 սուպերմարքեթներում) դարձյալ դիտարկումներ են կատարվել, որոնց արդյունքում պարզվել է , որ բոլոր ձու արտադրողներն արդեն վերացրել են խախտումը, բացառությամբ`  «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի»:

Նույն օրը Հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտարարել է նաեւ մամուլին իր հարցազրույցներում, սակայն անգամ մամուլի միջոցով արված բանավոր նախազգուշացումից հետո, սեպտեմբեր ամսվա ընթացքում պարբերաբար կատարված մոնիթորինգի արդյունքում դարձյալ պարզվել է, որ ընկերությունը շարունակում է աշխատել օրենքի նույն խախտումը կրկնելով:

Ի  դեպ, այն  մասին, որ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» արտադրության հավկիթները վաճառվում են առանց մակնշման, Հանձնաժողովին ահազանգել են նաեւ «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը եւ իրենք` սպառողները` զանգահարելով ՏՄՊՊՀ «Թեժ գիծ» հեռախոսահամարին:
 
Հաշվի առնելով այդ իրողությունները` Հանձնաժողովն այսօր որոշեց Ընկերության արտադրած, առանց պատշաճ մակնշման հավկիթների յուրաքանչյուր տեսակի համար կիրառել տուգանք 500 000 դրամի չափով:
 
Նշենք, որ Հանձնաժողովի որոշումները վերաբերում են ընկերության արտադրած «Յոդացված», «Գյուղական», «Մանկական», «Էլիտար», «Եգիպտացորենի հավկիթներ», 6 հատ պարունակությամբ «Հավկիթ դիետիկ» եւ «Դիետիկ հավկիթ» անվանումով ու երեսուն հատ պարունակությամբ տարաներով իրացվող հավկիթների տեսակներին:

Ի դեպ, ընդունելով կատարված խախտումները` Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մանասե Եփրեմյանը նիստի ընթացքում հայտարարեց, որ ներկայացված տեսակներն ,ըստ էության, միմյանցից տարբերվում են միայն անվանումներով, դրանով, փաստորեն, հաստատելով սպառողներին մոլորեցնելու դիտավորության վերաբերյալ Հանձնաժողովի կասկածները:
 
Այսպես, օրինակ, ֆաբրիկայի ներկայացուցչի խոսքով, հավկիթը «դիետիկ» է համարվում միայն արտադրվելուց հետո առաջին 7 օրը, իսկ դրանից հետո այն դառնում է արդեն սովորական սեղանի հավկիթ, իսկ «եգիպտացորենի» հավկիթը, ասենք, «գյուղականից» տարբերվում է միայն անվանումով:

Եվս 500 000 դրամ տուգանք Հանձնաժողովը որոշեց կիրառել նաեւ վարույթի ընթացքում, Հանձնաժողովի որոշմամբ, Ընկերությունից պահանջված տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար:

 Մեկ այլ որոշմամբ էլ ՏՄՊՊՀ-ը «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ 1 մլն դրամի չափով պատասխանատվության միջոց կիրառեց նաեւ իր կայացրած որոշումը սահմանված ժամկետում չկատարելու համար:
 
Արդյունքում Հանձնաժողովի 29.09.2010 որոշումներով «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ կիրառված տուգանքի ընդհանուր գումարը կազմեց 5 մլն դրամ:

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11