Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱՊՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 10-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
29/09/2010 16:14
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱՊՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 10-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

ՀՀ կառավարության անունից ողջունում եմ ձեզ, շնորհավորելով այս հավաքի կապակցությամբ։ Համոզված եմ, որ ձեր հանդիպումը, հարցերը, որ քննարկում եք, օգուտ բերեն նաև մեզ։ 

Թեման, որ դուք պատրաստվում եք քննարկել, արդիական է և արդիականությունը պայմանավորված է նրանով, որ ԱՊՀ երկրների կառավարությունները այսօր զբաղված են առաջին հերթին հակաճգնաժամային գործողությունների արդյունքների գնահատմամբ, որոնք մենք բավականին կոորդինացված կերպով ԱՊՀ շրջանակներում իրականացրինք։ Դուք գիտեք, որ ԱՊՀ շրջանակներում աշխատում են մեր ենթախմբերը, որոնք նախապատրաստում էին համատեղ ծրագրեր այն մասին, թե ինչպես պետք է իրականացնել հակագնաժամային միջոցառումները, որպեսզի կարողանանք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները միասին հաղթահարել։ 

Այդ տեսակետից ես կբաժանեմ մեզ հուզող խնդիրները երկու մասի. առաջինը` վերահսկիչ պալատների գործունեության էֆեկտիվության բարձրացումն է, քանզի դա կբարձրացնի կառավարության աշխատանքի, ֆինանսական ռեսուրսների օգտագործման էֆեկտիվությունը, կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, ավելի թափանցիկ գործելաոճի ձևավորմանը և գոյություն ունեցող ռիսկերի նվազեցման հնարավորություն կստեղծի։ Դա տալիս է կառավարությանը մեծ ներուժ` իր հնարավորությունները բացահայտելու։

Գործողությունների էությունը ճգնաժամի պայմաններում այն է, որ մենք ստիպված ենք լինում ընդունել և կյանքի կոչել օպերատիվ որոշումներ, և պարզ է, որ օպերատիվությունը ենթադրում է նոր տեխնոլոգիաների ներդրում որոշման կայացման մեջ, հին, ավանդական սխեմաներից հրաժարում, որոնք վերափոխման համար ավելի երկար ժամանակ են պահանջում։ Իսկ ճգնաժամը ենթադրում է, որ մենք պետք է օպերատիվորեն արձագանքենք իրավիճակին, մանուալ կառավարման ռեժիմում, և այդ ժամանակ առաջանում են շատ պահեր, երբ ֆորմալ ընթացակարգերը մենք շրջանցում ենք։ Իսկ դա նշանակում է, որ առաջանում են լուրջ կոռուպցիոն ռիսկեր։ Այնպես որ հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանությունը պետք է հայտնի լինի նաև վերահսկիչ պալատին։ Որոշումների բոլոր նախագծերը պետք է հասանելի լինեն վերահսկիչ պալատի համար, և այդ կառույցի մասնակցությունն այս բոլոր գործընթացներում, իհարկե, թույլ է տալիս որոշ առումով նվազեցնել ռիսկերը։ Այդ տեսանկյունից մեզ համար հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպես են աշխատում և համագործակցում վերահսկիչ պալատները այլ երկրներում, ինչպես են լուծում այդ դժվարին խնդիրը` ճգնաժամի պայմաններում աշխատանքի հետ կապված, երբ երկրի կառավարությունն ընդունում է ոչ ստանդարտ որոշումներ, մեծաքանակ միջոցներ է դուրս գրում բյուջետային և արտաբյուջետային ֆոնդերից` սոցիալական նախագծերի, խոշոր կապիտալ ներդրումների համար։ 
Երկրորդ խնդիրը, որ հետաքրքրում է մեր կառավարությանը. ինչպես պետք է անցում կատարել դեպի Վերահսկիչ պալատի ավելի էֆեկտիվ գործունեություն, որը հիմնված լինի առաջին հերթին հնարավոր ռիսկերի բացահայտման վրա։ Այսինքն, դա ենթադրում է միասնական, հասկանալի մեթոդաբանության ստեղծում և հնարավոր ռիսկերի համեմատական վերլուծութուն, որովհետև դա բավականին լուրջ հուշում է կառավարության համար այնպիսի ոլոտներում, որտեղ մենք ունենք ավելի բարձր ռիսկեր և որտեղ անհրաժեշտ է մի կողմից ուժեղացնել ներքին վերահսկողությունը, և մյուս կողմից ավելի մեծ ուշադրություն դարձնել ֆինանսական համակագի բարեփոխումների նկատմամբ։ Գործընթացային աուդիտն այս առոմով մեզ համար առաջնային նշանակություն ունի, քանզի մենք սկսել ենք կառավարությունում կառավարման ողջ համակարգի վերակառուցման, վերափոխման և բարեփոխումների լայնամասշտաբ ծրագիր։ Այդ բարեփոխումը հիմնված է այն բանի վրա, որ մենք նախ փորձել ենք լավագույն ստանդարտներին համապատասխան ճշգրտել նախարարությունների ֆունկցիաները։ Պարզվեց, որ դա բավականին բարդ աշխատանք է, և նախարարությունները հաճախ կատարում էին աշխատանք, որը հատուկ չէ նախարարությանն, այլ հատուկ է տարբեր կազմակերպությունների, որոնք աջակցում են կառավարությանը ծրագրերի իրականացման մեջ։ Իսկ քաղաքականության մշակումն ու իրականացումը դա նախարարության առաջնային պարտականությունն է։ 

Եթե մենք ունենանք պետական կառավարման բոլոր մակարդակներում ֆինանսական պրոցեսների հստակ նկարագրություն, ապա դա նշանակում է, որ վերահսկիչ պալատը նույնպես պետք է պատրաստ լինի վերահսկելու այն, թե որքանով է պահվում ֆինանսական կարգապահությունն այդ գործընթացներում։ Եվ դրանով է թելադրված այն պարտավորությունը, որպեսզի մենք կատարելագործենք մեր գործունեությունը համատեղ. մի կողմից դա կառավարության ղեկավարման արդյունավետության բարձրացումն է, մյուս կողմից` վերահսկիչ պալատը պետք է ունենա համապատասխան գործիքներ` բոլոր ռիսկերը ժամանակին հայտնաբերելու համար։

Վերջին երկու տարիների ընթացքում Վերահսկիչ պալատի հետ մեր համագործակցությունը բավականին արդյունավետ է, մենք շատ գոհ ենք կառույցի կատարած աշխատանքից և հնարավորության չափ փորձում ենք աջակցել։ Մեր հասարակությունը նկատում է, որ վերահսիչ պալատի գործունեությունը կտրուկ արդյունավետ է դարձել, հայտնաբերված խնդիրները համապատասխանաբար քննակվում և ներկայացնում են հանրությանը, ինչը նպաստում է նրան, որ հասարակությունում կրճատվում են կոռուպցիոն ռիսկերը, քանզի բոլորը գիտեն, որ Վերահսկիչ պալատի հայտնաբերած ցանկացած խնդիր բաց քննարկման է ենթարկվում նաև ՀՀ կառավարության նիստերում։ 

Համոզված եմ, որ ձեր աշխատանքը բեղմնավոր կլինի։ Հավատացնում եմ, որ այս նիստի ընթացքում ծագած բոլոր նախագծերը կլինեն կառավարության ուշադրության կենտրոնում, քանզի մենք հետաքրքված ենք համագործակցությամբ։ Դա արդյունավետ կիներ, քանզի ցանկացած կառավարություն ձգտում է ժամանակին հայտնաբերել ռիսկերը, ինչը բաձրացնում է երկրի ֆինանսական ներուժն ընդհանուր առմամբ։ 

AMP
12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58